News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության՝ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորությամբ Թայվան այցի նպատակը տարածաշրջանում առկա ստատուս քվոն վերահաստատելու ցանկությունն էր։ Այս մասին չորեքշաբթի լրագրողների շփման ժամանակ հայտարարել է Փելոսին։

«Թայվան մեր այցի նպատակն ամուր հարաբերությունների վերահաստատումն էր, որոնք կառուցված են մեր կողմից պահպանվող ստատուս-քվոյի հիման վրա»,- ասել է Փելոսին։

«Այդ ստատուս քվոյից շեղումներ չկան, բայց մենք թույլ չենք տա Չինաստանին մեկուսացնել Թայվանը»,- հավելել է նա։

Փելոսին նաեւ նշել է, որ Թայվանն «աշխարհի ամենաազատ ժողովրդավարական երկրներից մեկն է համարում»։

Իր հերթին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Գրեգորի Միքսը եւս ասել է, որ Թայվանի օրենսդիրները պատմում էին Կոնգրեսում կղզու հետ կապված օրինագծերի վերաբերյալ աշխատանքի մասին։ «Մենք չենք ցանկանում փոխել ստատուս քվոն, մենք դա Պեկինի կողմից ենք տեսնում»,- ասել է Միքսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ