News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի վարկատուները, որոնց բաժին է ընկնում երկրի արտաքին պարտքի մոտ 75 տոկոսը, որոշել են հետաձգել վճարումները մինչեւ 2024 թ. Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրն Ուկրաինայի ֆինանսների նախարարությունում։

Գործակալության տվյալներով՝ Ուկրաինայի արտաքին պարտքի ընդհանուր ծավալը 19.6 մլրդ դոլար է։ Նշվում է, որ վճարումների հետաձգումը Կիեւին թույլ կտա 5.8 մլրդ դոլար պահպանել։

Bloomberg-ը հայտնել է, որ երկրի բյուջեի դեֆիցիտն ամսական մոտ 5 մլրդ դոլար է կազմում։ Օգոստոսի 10-ին վարկերի վճարումները հետաձգելու համաձայնություն են ստացել ուկրաինական «Ուկրավտոդոր» եւ «Ուկրեներգո» ընկերությունները։ «Նավթոգազ» պետական ​​էներգետիկ ընկերության համար վճարումների սառեցման հասնել դեռ չի հաջողվել. պարտատերերի կողմից հետաձգումը հաստատելու վերջնաժամկետն օգոստոսի 12-ն է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ