News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 25
USD
416.27
EUR
406.03
RUB
7.25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործակալները թույլ չեն տվել որեւէ մեկին, ներառյալ փաստաբաններին, ներկա գտնվել Մար-ա-Լագոյի իր կալվածքում իրականացված խուզարկությանը։  

«ՀԴԲ-ն եւ այլ դաշնային պաշտոնյաներ ոչ մեկին, ներառյալ իմ փաստաբաններին, թույլ չեն տվել մոտենալ այն վայրերին, որոնք խուզարկվել են: Բոլորին խնդրել են լքել տարածքը. նրանք ցանկանում էին մնալ մենակ եւ առանց վկաների»,-ասվում է Թրամփի թելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ:   

The New York Times-ը՝ վկայակոչելով աղբյուրները, հայտնել է, որ ՀԴԲ-ին, ամենայն հավանականությամբ, հետաքրքրել են այն փաստաթղթերը, որոնք Թրամփը իր հետ վերցրել է Սպիտակ տնից։ Փետրվարին Washington Post-ը հայտնել էր, որ Ազգային արխիվների եւ գրառումների վարչությունը (NARA) առգրավել է փաստաթղթերի մի քանի տուփ, որոնք նա վերցրել էր Սպիտակ տնից։ Politico-ն պնդում է, որ խուզարկության պահին Թրամփը Նյու Յորքում է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ