News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետության ղեկավարի ընտրությունների նախօրեին, որոնք տեղի են ունենալու հաջորդ տարի, շեշտադրում է միջազգային ասպարեզում իր դիվանագիտական հաղթանակների շարքը գրել է Euractiv-ը։

Պարբերականի մեկնաբանների կարծիքով՝ Թուրքիայի նախագահը փորձում է շեղել ընտրողներին լուրջ տնտեսական խնդիրներից՝ կենտրոնանալով արտաքին քաղաքականությունում ունեցած ձեռքբերումների վրա։

Ինչպես նշվել է, Էրդողանն ուշադրությունը սեւեռում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում օգոստոսի սկզբին տեղի ունեցած բանակցությունների, ինչպես նաեւ ուկրաինական ցորենի արտահանման հաջող վերսկսման վրա։

«Թուրքիան ամենաուժեղ քաղաքական, ռազմական եւ դիվանագիտական շրջան է ապրում»,- ասել է նա Ռուսաստանից վերադառնալուց հետո։

Ընդ որում՝ Euractiv-ը նշել է, որ Էրդողանի առաջընթացը համաշխարհային ասպարեզում խիստ հակասում է Թուրքիայի ներսում մռայլ տնտեսական վիճակին, այդ թվում մինչեւ 79 տոկոս գնաճի եւ լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին։ Պարբերականի վարկածով՝ այս խնդիրներն ակտիվորեն օգտագործում են պետության ղեկավարի ընդդիմախոսները, եւ ընդհանուր առմամբ գալիք ընտրությունները կարող են ամենամեծ փորձությունը դառնալ նախագահի համար, որը երկրում փաստացի կառավարում է արդեն մոտ 20 տարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեհաստան․ հացահատիկի ներկրման շուրջ Ուկրաինայի հետ բանակցություններն ընթանում են ամբողջ թափով
Կիեւի եւ Վարշավայի հարաբերությունները վատացել են այն բանից հետո, երբ Լեհաստանը Հունգարիայի եւ Սլովակիայի հետ ․․․
Եվրահանձնաժողովը ԱՀԿ-ում Ուկրաինայի հետ վեճում կներկայացնի Լեհաստանին, Հունգարիային եւ Սլովակիային
Եվրահանձնաժողովը կներկայացնի Լեհաստանին, Հունգարիային եւ Սլովակիային...
Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը կմեկնի Կիև
Ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցեն 20 երկրներից մոտ 90 զենք արտադրողներ․․․
Շմիգալը պնդում է, որ Ուկրաինան կատարել է Եվրահանձնաժողովի բոլոր յոթ հանձնարարականները
«Անցյալ տարվա հունիսին մենք ստացել էինք ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ և  Եվրահանձնաժողովից բարեփոխումների վերաբերյալ յոթ․․․
Ամերիկացի զինվորական․ ուկրաինական ուժերը չպետք է հետեւեն ամերիկյան ռազմական դոկտրինին
Նա կռվել է Աֆղանստանում եւ Իրաքում, այնուհետեւ մեկնել է Ուկրաինա ՝ օգնելու զորքեր պատրաստել եւ պայքարել նրանց ․․․
Օրբանը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային աջակցելը էթնիկ հունգարների իրավունքների սահմանափակման առիթով
Վիկտոր Օրբանը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային աջակցությունը...
Ամենաշատ