News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 26
USD
416.27
EUR
406.03
RUB
7.25
Տեսնել լրահոսը

Դանիան կմասնակցի Մեծ Բրիտանիայի տարածքում ուկրաինացի զինվորականների պատրաստմանը, տեղեկացրել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։

«Դանիան կմասնակցի բրիտանական ուսումնական նախագծին՝ դանիացի 130 զինվորների ներգրավմամբ եւ կառաջարկի նաեւ սովորեցնել ուկրաինացի զինվորներին Դանիայում»,- նշվել է Դանիայի պաշտպանության նախարարության հայտարարությունում։

Դանիան ուկրաինացի զինվորներին, որոնք ռազմական պատրաստություն չունեն կամ սահմանափակ ռազմական փորձ ունեն, կառաջարկի քաղաքային պայմաններում մարտավարական գործողությունների անցկացման եւ մարտերի բազային ռազմական պատրաստություն։

Հայտարարությունն արվել է Կոպենհագենի համաժողովի նախօրեին, որտեղ Դանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարները կքննարկեն ռազմական աջակցությունն Ուկրաինային։

Միջոցառմանը հրավիրված են Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Իսլանդիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Գերմանիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Չեխիան եւ Սլովակիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի սեպտեմբերի 27-ին
Նիստը նախատեսված է Նյու Յորքի ժամանակով օրվա երկրորդ կեսին, միջոցառման ստույգ ժամը դեռ չի նշվում․․․
Բորելը ԵՄ-ին կոչ է արել լրջորեն վերաբերվել Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման սպառնալիքին․ BBC
Միաժամանակ Բորելը կարծիք է հայտնել, որ եվրոպական երկրները պետք է շարունակեն աջակցել Ուկրաինային․․․
Ռուսական ՀՕՊ-ը դեպի Զապորոժիեի ԱԷԿ շարժվող Բայրաքթար է խոցել
Նշվում է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում ռադիացիոն վիճակը նորմալ է․․․
Հունգարիան հանրային հարցում կանցկացնի Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների վերաբերյալ
Հունգարիան առաջարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աջակցության վերաբերյալ հանրային հարցում անցկացնել...
Գերությունից ազատված Մեդվեդչուկն ուղարկվել է Ռուսաստան. Էրդողան
«Մենք վճռականորեն շարունակում ենք գործընթացը»,- ուրբաթ լրագրողներին ասել է Էրդողանը...
Պուտինին «դրդել» են պատերազմել Ուկրաինայի դեմ. Սիլվիո Բեռլուսկոնի
Բեռլուսկոնին հավանաբար կհաղթի համընդհանուր ընտրություններում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ