News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 28
USD
409.82
EUR
394.53
RUB
7.05
Տեսնել լրահոսը


Տաթեւ-Աղվանի ճանապարհահատվածը նախորդ տարվա վերջին մի փոքր ֆորս մաժորային իրավիճակում շահագործման հանձնվեց։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի սկզբանե նախատեսված էր ճանապարհը որպես միջհամայնքային նշանակության ճանապարհ։ Այս տարի տեսանք, որ ճանապարհը շատ լուրջ պրոբլեմներ ունի փոսեր էին գոյացել եւ այլն։ Տարվա սկզբից սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ։ Իմ ունեցած վերջին տեղեկություններով հիմա մեծ մասի խնդիրները լուծվել են, մնացել է վերջին 500 մետրանոց մի հատված, որտեղից փոսերի հարցը պետք է լուծենք»,- ասաց Փաշինյանը։

Գնել Սանոսյանն էլ արձագանքեց, որ ավելի քիչ հատված է մնացել, որ ասֆալտապատեն. «Երրորդ շերտի տեղադրման պրոցեսը սկսվել է, մոտ 5.8 կմ տեղադրվել է։ Եթե հասցնենք հաջորդ Կառավարության նիստում մյուս շինարարին գումար կհատկացնենք վերջին շերտի համար։ Քանի որ շատ էին խնդիրները, եթե որոշ տեղերում նորից խնդիրներ ծագեն, շինարարները դրանք կշտկեն եւ վերջին շերտը կտեղադրենք»։

Ըստ նախարարի՝ ասֆալտի երրորդ շերտի տեղադրումը փոսերի հարցը կկարգավորի. «Եթե այդ հատվածով անցնող բեռնատարները գերբեռնված չլինեն, որովհետեւ հիմնականում ճանապարհը շարքից դուրս էր եկել Կապանից Երեւանից եկող ուղղությունը։ Դա ցույց է տալիս, որ կարեւոր մեղքի բաժինն ունեն նաեւ ծանրաբեռնված մեքենաները»։

Նշենք, որ օրերս NEWS.am-ը ֆիքսել էր, որ այդ ճանապարհի որոշ հատվածներ դժվարանցանելի էին ավտոմեքենաների համար, առաջացել էին փոսեր։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհահատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
15.2կմ երկարությամբ ճանապարհահատվածը գտնվում է Վայոց ձորում. անցնում է...
Կառավարությունը 1,3 մլրդ դրամ հատկացրեց մի շարք ճանապարհահատվածների նորոգման համար
Կան աշխատանքներ, որոնց մրցույթները հայտարարել ենք, կան շահող ընկերություններ...
«Արտաշատից Սիսիան նախագիծ չունենք». Գնել Սանոսյանը ներկայացրեց, թե ինչ վիճակում է «Հյուսիս-Հարավ»-ի շինարարությունը
Հաջորդ հատվածը 34 կմ է, որը բոլորիս հայտնի դժվարանցանելի հատվածն է եւ հնարավորինս արագ կարգավորման կարիք ունի: Դատական պրոցես...
Սպիտակի ոլորաններում ընթանում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ
Նշենք, որ Մ-3 ավտոճանապարհի կմ97+020-կմ104+700 հատվածի ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից, շինաշխատանքների պայմանագրային արժեքը...
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Գետափ- /Մ-2/ միջպետական ավտոճանապարհի 14կմ-ոց հատվածը
Նշենք, որ այս ճանապարհը կարևոր ուղի է. միմյանց է միացնում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերը...
Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրվել է Բաքվի հռչակագիրը «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման վերաբերյալ
Բաքվում տեղի ունեցած համատեղ միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի պաշտոնատար անձինք...