News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Բիթլզ» անվանմամբ հայտնի դահիճների խմբի (կազմված է ԻՊ-ի զինյալներից) անդամ Էյն Լեսլի Դեւիսը կալանավորվել է Լոնդոնում ահաբեկչության մեղադրանքով, հինգշաբթի տեղեկացրել է Լոնդոնի ոստիկանությունը։

«Էյն Լեսլի Դեւիսին... մեղադրել են 2000թ. ահաբեկչության մասին օրենքի 15, 17 եւ 57 հոդվածները խախտելու համար»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում, որը հրապարակվել է կայքում։

Դեւիսը կալանքի է վերցվել եւ դատարանի առջեւ կկանգնի հինգշաբթի՝ օգոստոսի 11-ին, նշվել է հաղորդագրությունում։

Նրան կալանավորել են նախօրեին լոնդոնյան օդանավակայաններից մեկում, այն բանից հետո, երբ նա երկիր է եկել Թուրքիայից, որտեղ նրան մի քանի տարի առաջ դատապարտել էին ահաբեկչության մեղադրանքով։

Չորս զինյալներից բաղկացած, «Բիթլզ» անվանված խումբը հայտնի է դարձել գերիներին, այդ թվում ամերիկացի լրագրողներին գլխատմամբ մահապատժի ենթարկելով եւ կատարվածը տեսախցիկով նկարահանելով։ «Բիթլզի» պարագլուխ Մոհամեդ Էմվազին՝ ՋիՀադի Ջոն մականվամբ, վերացվել էր Սիրիայում 2015թ. նոյեմբերին։ Եվս մեկ դահիճ՝ բրիտանացի Ալեքսանդր Քոտին, ԱՄՆ դատարանում իրեն մեղավոր է ճանաչել  ամերիկացիների եւ արեւմտյան երկրներից այլ պատանդների սպանությանը հանցակցության մեջ։ Նրանից բացի՝ ԱՄՆ-ում դատել են նաեւ «քառյակի» եւս մեկ մասնակցի՝ աշ-Շաֆի էշ-Շեյխին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը հայտնել է, որ Ղրիմում ահաբեկչություն է կանխել
Կնոջ մոտից առգրավվել են ինքնաշեն հրկիզող սարքեր և կապի միջոցներ, որոնց վրա հայտնաբերվել է նամակագրություն ուկրաինացի համակարգողի հետ...
Սահմաններին վնասազերծվել է ավելի քան 4000 ահաբեկչական խմբավորում. Իրանի սահմանային ոստիկանության պետ
Սահմանապահ ծառայության օպերատիվ կարողություններն ու բարելավվել են․․․
ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է առաջիկա երկու օրվա ընթացքում Մոսկվայում ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Ռուսական իշխանությունները դեռ չեն մեկնաբանել ամերիկյան դիվանագիտական ​​ներկայացուցչության հայտարարությունը...
Ռուսաստանը Գարրի Կասպարովին ավելացրել է ծայրահեղականների և ահաբեկիչների ցուցակ
2012 թվականին նա ընտրվել է Ռուսաստանի ընդդիմության համակարգող խորհրդի անդամ...
AFP. Բելգիայում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող երեք դեռահասներ ձերբակալվել են Ֆրանսիայում
Գործակալության փոխանցմամբ՝ «15-ից 17 տարեկան երեք դեռահասներ ձերբակալվել են Ֆրանսիայի երեք...
ԱԷՄԳ-ն կօգնի Ճապոնիային ապահովել ամենամեծ ԱԷԿ-ի պաշտպանությունն ահաբեկչություններից. Kyodo
ԱԷՄԳ մասնագետները կօգնեն Ճապոնիային...
Ամենաշատ