News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում` Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներն օգոստոսի 9-ին դիմել են Ավստրալիայի արտգործնախարար Փոնի Վոնգին՝ պահանջելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից

«Նամակը համատեղ ստորագրել են Նոր Հարավային Ուելսի օրենսդրական համագումարի խոսնակ Ջոնաթան Օդեան եւ  օրենսդրական խորհրդի անդամ Ուոլթ Սեքորդը։ Վերջինս Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահն է։

Նամակում մասնավորապես անդրադարձ է կատարվում քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական վերջին հարձակումներին եւ 2020թ․ նոյեմբերին ձեւավորված շփման գիծը խախտելու ադրբեջանական փորձերին, ինչը հանգեցրել է զոհերի ու վիրավորումների եւ խախտել մարդու մի շարք հիմնարար իրավունքներ։ Նամակը ստորագրած խորհրդարանականներն ավստրալիական կառավարությունից պահանջել են հրապարակայնորեն դատապարտել ադրբեջանական ագրեսիան։

Ի թիվս այլնի, նամակի հեղինակները նաեւ ընդգծել են, որ ադրբեջանական վերջին ագրեսիան, որը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Բերձորի ու Աղավնոյի շրջանները, որտեղով անցնում է Լաչինի միջանցքը, Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 7-րդ հոդվածի աղաղակող խախտում է։

Անդրադառնալով հիշյալ գրությանը՝ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Մայքլ  Քոլոքոսյանը հայտարարել է․ «Ավստրալիահայ համայնքի անունից շնորհակալություն ենք հայտնում Ջոնաթան Օդեային եւ Ուոլթ Սեքորդին՝ բազմաթիվ միջազգային քաղաքական առաջնորդների միանալու համար, ովքեր ձգտում են պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները՝ փորձելով կանխել ինքոնորոշված Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ագրեսիան»,– ասվում է հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի զրո կարգավիճակը, Արցախի զինված ուժերի լուծարումը ինձ համար անընդունելի են. Հովիկ Աղազարյան
Դրանք ինձ համար անընդունելի պահանջներ են…
Լոս Անջելեսի քաղաքային Խորհուրդը եղել է Հայաստանի և Արցախի ժողովրդի ուժեղ և հուսալի աջակիցը. Մոնիկա Ռոդրիգեզ
Մենք կանգնած ենք այստեղ՝ ի նշան համերաշխության բոլորիդ հետ և առաջվա պես ձգտում ենք այնպես անել, որ ձեր ձայնը լսելի լինի…
Արցախը ծանր վահան է, իսկ վահանը բեռ համարող ժողովուրդը դատապարտված է. Դավիթ Բաբայան
Այն վահան է, որը դարեր շարունակ պաշտպանել է Հայաստանը և ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը...
Արդեն երկրորդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիների ազատ արձակելու իր խոստումը. Փաշինյան
Առաջին անգամ հրաժարվել է մայիսին՝ խախտելով Բրյուսելում տված խոստումը...
Ստորագրե՞լ, թե՞ չստորագրել. սա չէ´ խնդիրը. Վահե Հովհաննիսյան
Սա ընդդիմության, մեր բոլորի սուր խնդիրն է. չկա կոորդինացված աշխատանք։…
Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործումը Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի միջեւ պայմանավորվածությունների իրականացման համար
Միեւնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ աշխարհում արագ փոփոխվող իրավիճակը թելադրում է ԱՊՀ շրջանակում ազնիվ, հավասար եւ փոխշահավետ ․․․
Ամենաշատ