News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 29
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը


Շամբ-Լծեն ճանապարհահատվածում ունենք 6 կիլոմետր, որը բավական ժամանակ է մրցույթ շահող ընկերություն կա, որոշակի աշխատանքներ է անում, բայց մենք դժգոհ ենք տեմպից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, Կառավարության նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա նշեց, որ գլխավոր խնդիրը Լծենից Շամբ հատվածն է, որտեղ չնայած կա գործող ճանապարհ, սակայն բեռատարների համար անանցանելի է։

Նախարարը հայտնեց՝ պայմանագրով նշված է, որ այդ հատվածը նոյեմբերին շահագործման պետք է հանձնվի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ ճանապարհահատվածը կարեւոր նշանակություն ունի եւ պետք է կարողանան արագ խնդիրները կարգավորել.

«Ցավոք սրտի, որոշ տեղերում նկատում ենք իրավիճակ, երբ ընկերություններն ինքնամոռաց մրցույթներին մասնակցում են, հաղթում են, հետո ժամկետների առումով պետական պատվերն իրականացնելու խնդիր են ունենում։ Եթե ժամկետում չհասցնի, մենք մեխանիզմներ ունենք՝ բանկային երաշխիք, սեւ ցուցակ։ Մեր խնդիրն է, որ նախատեսված ժամանակում մեր ճանապարհը հանձնեն մեզ՝ պատշաճ որակի։ Էսօր էլ նենց շինարարական բում է Հայաստանում։ Ըստ էության, բոլոր ճանապարհաշինարարական ընկերությունները շատ լրջորեն ծանրաբեռնված են, այսինքն՝ ունեն պատվերներ։ Պատվերներ ունենք, որ այսօր մտավախություն ունենք, որ էլի մրցույթ է լինելու, էլի ինչ-որ մեկը հաղթելու է եւ չի իրականացվելու»։

Նախարար Սանոսյանի կարծիքով՝ այն ընկերությունները, որոնք մրցույթի արժեքից խնայողություն են տալիս, նրանց մոտ պետք է կրկնակի հսկողություն սահմանել եւ հասկանալ՝ ինչի հաշվին են իրենք կարող այդքան ցածր արժեքով որակյալ աշխատանք տալու. «Այն, ինչ այսօր Կառավարությունն ուզում է, մեր երկրի շինարարների հզորությունը չի բավարարում։ Վերջերս բոլորին հրավիրել ենք նախարարություն, ասել ենք՝ այն երեւույթը, որ ձեզ կթվա, թե դեկտեմբերին կներենք, որ այս ամառը չաշխատեցիք եւ ծրագիրը կտեղափոխենք 2023 թվական, այդպես չի լինելու։ Կպատժենք, պայմանագիրը կդադարեցնենք, կգնան սեւ ցուցակ եւ այլն»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Դեըրի ֆուդս»-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Արտադրական շինության բոլոր սարքավորումները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ վիճակում…
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է ավելի քան 5 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կազմել է...  
Գործարկվել է Cadastre mobile բջջային հավելվածը
Բջջային հավելվածն անընդհատ կատարելագործվելու է, ավելացվելու են նոր հնարավորություններ...
Մենք մտադիր ենք մեր տեխնոլոգիաները խթանել հայկական շուկա. China XD-ի գործադիր տնօրեն
Հայաստանը կարևոր գործընկեր է ոչ միայն բուն ընկերության, այլև Չինաստանի համար...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կազմել է...
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն սպանդանոցային մորթի կենդանական ծագման մթերքի իրացման գործընթացի նոր կարգավորումները
Սպանդանոցային ծագման մթերքի նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը կբարձրանա…
Ամենաշատ