News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 25
USD
416.27
EUR
406.03
RUB
7.25
Տեսնել լրահոսը


Ստեփանավանից Ագարակ գնացող ճանապարհի կամուրջը մի պահ երեւում է, հետո անցնում ծառերի հետեւը, ծառերը պետք է կտրել եւ այլ տեղում տնկել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջերս այդ ճանապարհով ացնում էի, նկատեցի, որ ճանապարհին կա բավականին հին կամուրջ կա։ Եվ այդտեղից երթեւեկելիս այդ կամուրջը մի պահ երեւում է, հաջորդ պահին անցնում է ծառերի հետեւը։ Ես այդ ժամանակ մտածեցի, որ սա էն դեպքն է, որ պետք է չխնայել եւ ծառերը կտրել եւ այլ տեղում կրկնակի, եռակի չափով ծառեր տնկել, այդ կամուրջը մի քիչ կարգի բերել, լուսավորություն իրականացնել, որովհետեւ այդ ճարտարապետական հուշարձան է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ պատմեց, որ Իծաքար-Գանձաքար ճանապարհահատվածում հին կամուրջ կա, որը հուշարձան է։ Այդպիսով՝ որոշվել է երթեւեկելի նոր կամուրջ կառուցել, եւ այդ կամուրջն էլ պահպանել որպես հուշարձան։

Տպել
Ամենաշատ