News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Խաղողի մթերման սեզոնի պրոբլեմները շատ դեպքերում կապված են նրա հետ, որ իրականում մեծ դիսբալանս գոյություն ունի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ինչու է կառավարությունը խթանում խաղողի միայն գինու սորտերի այգետնկումը.

«Մենք վերջին շրջանում, երբ աշխատանքային քննարկումներ ենք ունենում, մեզ համար ակնհայտ է դառնում, որ շատ դեպքերում մթերման սեզոնի պրոբլեմները կապված են նրա հետ, որ իրականում մեծ դիսբալանս գոյություն ունի խաղողի արտադրության մեջ․ կոնյակի սորտերի շատ մեծ առաջարկ կա, եւ առաջարկի համեմատ՝ պահանջարկն էականորեն քիչ է, իսկ գինու սորտերի պարագայում քիչ առաջարկ կա, պահանջարկն էականորեն շատ է։ Եվ մենք հիմա որոշեցինք, որ այգետնկման ծրագրով խթանենք միայն եւ միայն գինու սորտերի այգետնկումը, ինչը շատ կարեւոր է եւ հեռանկարային ուղղություն է», - ասաց նա։ 

Փաշինյանն արձագանքեց նաեւ խաղողագործների դժգոհություններին՝ ընդգծելով՝ գոյություն ունի շուկայական տրամաբանություն. «Տեսեք, ամեն տարի, երբ գյուղացիներն ասում են՝ վայ, խաղողի գինը ընկավ, դրա պատճառը, ես կուզեմ, որ մեր սիրելի գյուղացիներն իմանան՝ ինչն է։ Սրա համար եմ ասում, որ պրոբլեմ կա․ բերքը շատ է՝ պրոբլեմ է, բերքը քիչ է՝ պրոբլեմ է, որովհետեւ երբ որ բերքը շատ է, առաջարկը շատ է, գինը, շուկայական տրամաբանությամբ, ընկնում է», - ասաց նա։

Նիկո Փաշինյանն ընդգծեց, որ խաղողի միայն գինու սորտերի այգետնկումը խթանելով՝ կառավարությունը կոնյակի արտադրությունը թերագնահատելու նպատակ չունի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել…
ՄՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը մեկնել է Լեհաստան. Հուշագիր կստորագրվի
ՄՊՀ մասնագետները կծանոթանան վճարումների հետաձգումներին և պայմանագրային առավելություններին առնչվող խնդիրների կարգավորման Լեհաստանի փորձին…
Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում անկանխիկ գործառնությունների մասին. ՊԵԿ-ի տեղեկատվական հոլովակը
Օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջև 2022 թվականի հուլիսի 1-ից 500 000 ՀՀ դրամը գերազանցող վճարումը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կազմել է...
Եռակցողներ, խոհարարներ, տեխնոլոգներ. փորձագետը ներկայացրել է Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունների ցանկը
Արդյունաբերության ոլորտում տեխնոլոգների, ինժեներների եւ աշխատողների, բեռնատարների վարորդների, տեքստիլ արդյունաբերության մասնագետների, գինեգործների, խոհարարների, սարքավորումների սպասարկման մասնագետների, էլեկտրոնիկայի մասնագետների պահանջարկ կա...
«ԳեոՊրոՄայնինգը» շարունակում է համայնքներում համալրել կոմունալ ծառայությունների սպասարկման տեխնիկական պարկը
Որպես պատասխանատու գործատու մենք պարբերաբար խորհրդակցում ենք տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ որոշելու ամենաառաջնահերթ...
Ամենաշատ