News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարության այսօրվա՝ օգոստոսի 11–ի նիստում որոշվեց վավերացնել «Եվրասիական տնտեսական միության շրջանակում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» 2014թ-ին ընդունված համաձայնագիրը։

Ըստ նախագծի հիմնավորման, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) ընդունումը բխում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթներից, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 26-ին հաստատված՝ աուդիտորական ծառայություն¬ների մատուցման բնագավառում միասնական շուկայի ձեւավորման ազատականացման ծրագրից:

Համաձայնագրով նախատեսված է միասնական պայմաններ եւ պահանջներ սահմանել ԵԱՏՄ անդամ պետություններում աուդիտորական ծառայություններ մատուցելու նկատմամբ, ինչի շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետություններում կներդրվի աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների եւ աուդիտորների ռեեստր: Սահմանված են նաեւ դրույթներ աուդիտի որակի արտաքին հսկողության վերաբերյալ:

Համաձայնագիրը նպաստում է ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում աուդիտորա-կան ծառայությունների մատուցման ազատ շուկայի ձեւավորմանը, հետեւաբար նաեւ՝ Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայություններ մատուցող կազմա-կեր¬պությունների համար ԵԱՏՄ շուկան հասանելի դարձնելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՏՄ երկրներն ունեն բավական ռեսուրսներ՝ պատժամիջոցների պայմաններում աշխատելու համար. ԵՏՀ
Մյասնիկովիչը միկրոէլեկտրոնիկան համարում է ԵՏՄ շրջանակում համագործակցության զարգացման առանցքային ոլորտ։
Մոսկվայում կայացել է ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 39-րդ նիստը. ստորագրվել է 19 որոշում
Նիստի ընթացքում ստորագրվել են ընդհանուր առմամբ 19-ը որոշումներ, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, այդ թվում՝ Միավորված...
Հայաստանը տնտեսապես շահում է եվրասիական ինտեգրումից եւ աջակցում դրա խորացմանը․ Օվերչուկ
Բավական է ասել, որ Միության միասնական թվային օրակարգը հայտնվել է Հայաստանի ներկայացուցիչների առաջարկով․․․
Փորձագետը նշել է Վրաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի առավելությունը ՌԴ-ից ներգաղթյալների համար
Վրաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի նկատմամբ մյուս էական առավելությունն այն է, որ Հայաստանում ռուսաստանցիներին աշխատանքային թույլտվություն պետք չէ, ինչը պայմանավորված է ԵԱՏՄ-ին անդամակցությամբ․․․
ԵՏՀ-ն երկարացրել է մինչեւ 2023 թվականի մարտի 31-ը ներմուծվող ապրանքների մի մասի ներմուծման զրոյական դրույքաչափերը
«Չնայած գարնանը ընդունված մաքսային եւ սակագնային կարգավորման միջոցառումների դրական ազդեցությանը՝ դեռեւս կան որոշ զգայուն դիրքորոշումներ․․․
ԵԱՏՄ-ում գործող ձկնաբուծարանների ծախսերը մասամբ կփոխհատուցվեն. այդ թվում ՀՀ-ի
Ջրի բազմակի շրջանառության համակարգեր տեղադրող ընկերություններին առաջարկվում է մասամբ փոխհատուցել ծախսերը...
Ամենաշատ