News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը


Հասարակությունում համընդհանուր ապատիա է տիրում, որը խորացել է ընդդիմության բողոքների անհաջող գարնանային ալիքից հետո։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում օգոստոսի 11-ին ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը, այնուամենայնիվ, պետք է շարունակի պայքարը։ «Ընդդիմության խնդիրն այն է, որ փորձեր չի անում։ Արդեն ապրիլ-մայիսին հասկանալի դարձավ, որ բոլորը, ում կարելի էր փողոց հանել միայն «Զարթիր, լաո» կարգախոսով, արդեն դուրս էին եկել։ Փորձեր չեն արվում վերլուծելու, դասեր քաղելու եւ հասկանալու, թե ինչ մեթոդներով պետք է աշխատել հասարակության հետ։ Եթե «Զարթիր, լաոն» եւ Աղավնոն չեն աշխատում, չի նշանակում, թե պետք է ձեռքերը ծալած նստել եւ ասել, թե հասարակությունում ապատիա է։ 2018թ. նույնպես ասում էին, թե բոլորն ապատիայի մեջ են։ Ես այն ժամանակ ասում էի, որ ցանկացած պահի կարող է տեղի ունենալ ինչ ասես, հասարակության վարքը կարող է փոխվել շատ արագ։ Նա կարող է չբողոքել Աղավնոն հանձնելու դեմ, բայց կարող է դեմ լինել գազաբալոնների հետ կապված։ Ընդդիմության խնդիրը հենց այն է, որպեսզի տնտղի հանրային տրամադրությունները»,- նշել է Քոչարյանը։

Բերձորի եւ Աղավնոյի բնակիչներին փոխհատուցելով, փորձագետի համոզմամբ, խնդիրը չի լուծվում։ «Բայց եթե հասարակությանը դա հարմար է, ապա գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հասարակությունը չի հասկանա, որ հատվել է «կարմիր գիծը»։ Բայց որտե՞ղ է այդ «կարմիր գիծը»։ Ելք միշտ կա, բայց ոչ ոք չի փնտրում։ Ընդդիմությունն այստեղ անելու բան ունի»,- ընդգծել է Կարեն Քոչարյանը։

Նա վստահություն է հայտնել, որ խնդիրն անգամ այնքան էլ քաղաքականության մեջ չէ. հասարակությունում չկան գաղափարներ, անգամ կենցաղային մակարդակով, մարդիկ չեն ցանկանում միավորվել մի ինչ-որ բանի շուրջ, չեն ցանկանում մտածել ինչ-որ բանի մասին, ոչ ոք չի ցանկանում դուրս գալ կոմֆորտի գոտուց։

«Ես արդեն չեմ էլ հասկանում, թե ինչ է հետաքրքրում մեր հասարակությանը։ Բացի ստամոքսը լցնելու հարցերից ինչ-որ այլ խնդիրներ կա՞ն։ Չնայած արդեն կասկածում եմ, որ ստամոքսի խնդիրն էլ չի հետաքրքրում հասարակությանը, քանի որ համընդհանուր գնաճի եւ տարադրամների փոխարժեքների տատանումների ֆոնին ոչ մի բողոք չկա։ Անգամ չգիտեմ, թե ինչ պետք է տեղի ունենա։ Կարծում եմ, որ եթե գան եւ մարդկանց տներից հանեն Երեւանում կամ Սյունիքում, միեւնույն է՝ ոչինչ տեղի չի ունենա։ Անգամ եթե, գլուխներն իջեցնելով, գան ու ասեն, որ տները չայրեն, հանձնեն բանալիներն ու հեռանան, մարդիկ այդպես էլ կանեն։  Բայց ո՞ւր՝ չգիտեմ»,- ասել է փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործումը Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի միջեւ պայմանավորվածությունների իրականացման համար
Միեւնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ աշխարհում արագ փոփոխվող իրավիճակը թելադրում է ԱՊՀ շրջանակում ազնիվ, հավասար եւ փոխշահավետ ․․․
ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցություններում ոչ մի «էքստարածքային միջանցքի» մասին խոսք չկա. Օվերչուկ
Հաղորդակցությունների բացումը հնարավոր կդարձնի առեւտրային եւ հումանիտար կապերի զարգացումը, նշել է Օվերչուկը...
Ռոբերտ Քոչարյանը հստակ նշեց. Արցախի հարցն առաջին հերթին պետք է բարձրացնի Արցախի ժողովուրդը. Գեղամ Մանուկյան
Երկրորդ նախագահի մամուլի ասուլիսում հանրությանը հուզող հարցեր են հնչել...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆ
Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը...
Վլադիմիր Վարդանյանը պարզաբանեց խաղաղության պայմանագրի էությունը
Նրա խոսքով՝ Հայաստանի բոլոր նախկին նախագահները հսկայական ժամանակ ունեին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ճանապարհով գնալու համար...
Եթե ինչ-որ մեկը ձեռքերը լվանա Արցախից, խնդիրը մնում է․ սա բոլոր քաղաքակիրթ ժողովուրդների խնդիրն է․ Վարդանյան
Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության, թե իշխանությունը մտադիր է ապամոնտաժել Արցախում պետական ​​կառույցները, պատգամավորը կոչ արեց ուսումնասիրել վերջին տարիներին Հայաստանի իշխանության կողմից Արցախին ցուցաբերվող օգնության չափը․․․
Ամենաշատ