News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, «ԱՐՄԻԱ-2022» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին եւ «Թվային հեղափոխություն» համառուսական համաժողովին մասնակցելու համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 14-20-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն։

Որոշման մեջ, մասնավորապես, նշված է․

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. «ԱՐՄԻԱ-2022» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին եւ «Թվային հեղափոխություն» համառուսական համաժողովին մասնակցելու նպատակով 2022 թվականի օգոստոսի 14-20-ը Ռուսաստանի Դաշնություն (Կուբինկաեւ Կալուգա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ռոբերտ Խաչատրյանի եւ Գեւորգ Մանթաշյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Արտյոմ Մեհրաբյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով ռազմարդյունաբերության կոմիտեի պահպանման ծախսերի համար նախատեսված՝ արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս ձմռանը բջջային հեռախոսներն ամբողջ Եվրոպայում կարող են անջատվել. Reuters
Դաժան ձմեռը կարող է փորձարկման ենթարկել Եվրոպայի հեռահաղորդակցային ենթակառուցվածքը...
Windows 11 Pro․ ժամանակակից օպերացիոն համակարգ բիզնեսի համար
Windows 11-ը առաջարկում է արդյունավետ աշխատանքի նոր հնարավորություններ ․․․
Միջազգային կապուղիների խափանման պատճառով առկա է ինտերնետ հասանելիության խնդիր. Team Telecom Armenia
Մեր տեխնիկական թիմն իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար...
Հայաստանում սկսվել են iPhone 14-ի նախնական պատվերները․ Apple-ի նոր արտադրանքի հիմնական բնութագիր (ֆոտո)
Գործում է նաև վարկային համակարգ՝ 36 ամսով...
ԵՄ հեռահաղորդակցային ընկերությունները կոչ են անում կիսել ցանցային ծախսերը
Կոչը հնչեցվել է այն ժամանակ, երբ Եվրահանձնաժողովը պատրաստվում է հետադարձ կապ փնտրել երկու կողմերից՝ նախքան օրենսդրական առաջարկ ներկայացնելը, որը կարող է ստիպել տեխնոլոգիական ընկերություններին օգնել վճարել 5G-ի եւ մանրաթելերի տեղակայման համար Եվրամիության 27 երկրներում...
NEWS.am Tech. նոր նախագիծ նորարարությունների եւ գիտության մասին
Եռալեզու տարբերակը կօգնի ստարտափներին իրենց մասին իրազեկել, գործընկերներ և ներդրումներ գտնել նաև արտասահմանում...
Ամենաշատ