News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 25
USD
416.27
EUR
406.03
RUB
7.25
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 11–ի նիստում հաստատվեց Հայաստանոմ  աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագիրը։

Կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ  նախագծի ընդունումը պայմանավորված է աշխարհաքաղաքական իրադրության, արտաքին սահմանափակումների, շրջանառու միջոցների թանկացման հետեւանքով ստեղծված պայմաններում երկրում պարենային անվտանգության ապահովման, մասնավորապես՝ տեղական աշնանացան ցորենի արտադրությունը խթանելու նպատակով պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։

Ըստ Կառավարության, աշխարհաքաղաքական իրադրությունն աշխարհում հանգեցնում է  պարենի պակասի եւ գների աճի։ Հայաստանը ներմուծվող գրեթե բոլոր ապրանքների առումով սերտորեն կապված է Ռուսաստանի Դաշնությանշուկային: Թեեւ ոչ այնքան սերտ, բայց առեւտրային հարաբերություն ունենք նաեւ Ուկրաինայի հետ:

Պարենային ապրանքներից Հայաստանը ՌԴ-ից ներմուծում է ցորենի 99%-ը, եգիպտացորենի 80%-ը։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես վերջին տարիներին լիարժեքորեն չի օգտագործվում ՀՀ գյուղատնտեսության ռեսուրսային ներուժը: Հայաստանի նման սակավահող երկրի համար անհանդուրժելի է, որ ցանքի տակ է դրվում վարելահողերի միայն շուրջ 50%-ը, իսկ ընդհանուր ցանքերի միայն 26%-ն է հատկացվում գլխավոր պարենային մշակաբույսին՝ ցորենին: Իհարկե, դա հիմնականում բացատրվում է հացահատիկային մշակաբույսերից ստացվող եկամտի ցածր մակարդակով:

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2021 թվականին 2020 թվականի համեմատ աշնանացան ցորենի ցանքատարածությունները նվազել են 0,9 %-ով, իսկ համախառն բերքը՝ 26,4 %-ով։  Վերջին տարիների ընթացքում հանրապետությունում նվազել է ցորենի ինքնաբավության մակարդակը՝ 2020 թվականին այն կազմել է 24,4%՝  2015 թվականի 49,5%-ի համեմատ։

Աշխարհաքաղաքական իրադրության, արտաքին սահմանափակումների, շրջանառու միջոցների թանկացման հետեւանքների մեղմման նպատակով անհրաժեշտություն է առաջանում, ցորենի տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով, բարձրացնել ինքնաբավության մակարդակը եւ նպաստել պարենային անվտանգության ապահովմանը։

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ: ՀՀ կառավարության 2021-2026թթ.-ի ծրագրով նպատակ է դրվել մինչեւ 70%-ով սուբսիդավորել բարձրորակ գարնանացանի եւ աշնանացանի սերմերի ձեռքբերումը՝ Կառավարության սահմանած կանոնների համաձայն։

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «բարելավել պարենային անվտանգությունը եւ սնուցումը» առաջնահերթությունում կարեւորվում է պարենամթերքի տեղական արտադրության ծավալների ավելացումը։

Կառավարությունն այս նախագծով առաջարկում է ՀՀ բոլոր մարզերում՝ բացառությամբ Արմավիրի եւ Արարատի մարզերի, մինչեւ 100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին մասնակի (շուրջ 50%) փոխհատուցել աշնանացան ցորենի մշակության ծախսերը, մասնավորապես՝ հավաստագրված սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի սերմի, պարարտանյութի եւ դիզելային վառելիքի ձեռքբերման գնահատված ծախսերը, իսկ չհավաստագրված սերմերի դեպքում՝ միայն պարարտանյութի եւ դիզելային վառելիքի։

Փոխհատուցման գործընթացը կիրականացնեն համայնքները՝ մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 15-ը Էկոնոմիկայի նախարարության հետ կնքված պայմանագրերի հիման վրա։ 1 հա-ի հաշվով հավաստագրված, էլիտային կամ 1-ին վերարտադրության սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի 120,0 հազար դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70,0 հազար դրամ՝ գնահատված  ծախսերի շուրջ 50 տոկոսը՝ պայմանավորված հիմնականում մշակության համար անհրաժեշտ շրջանառու միջոցների (սերմ, պարարտանյութ, դիզելային վառելիք եւ այլն) ձեռքբերման գների աճով։ Հաշվարկը կատարվել է հեկտարի հաշվով 300 կգ սերմացուի, 250 կգ ազոտական պարարտանյութի եւ շուրջ 70 լ դիզելային վառելանյութի չափաքանակներով։

Սույն նախագծի ընդունման կապակցու¬թյամբ պետական բյուջեում ծախսերը  գնահատվում են  շուրջ 6,8 մլրդ  դրամ, ընդ որում՝ 2022 թվականի համար՝ 3,9 մլրդ դրամ, 2023 թվականի համար՝ 2,9 մլրդ դրամ։

Նախագիծը մշակող Էկոնոմիկայի նախարարությունը ակնկալում է, որ նախագծի ընդունումը կնպաս¬տի  հանրապետությունում շուրջ 75,0 հազար հա աշնանացան ցորենի ցանքի իրականացմանը, նոր հողատարածքների շրջանառության մեջ ներգրավմանը, ինչպես նաեւ կնպաստի շուրջ 25%-ով ցորենի համախառն բերքի ավելացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է 6,5 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, կազմել է...
Fly Arna-ն գործարկել է երկրորդ Airbus 320 ինքնաթիռը. Այն կսպասարկի նաեւ Մոսկվա եւ Սոչի չվերթները
Շաբաթական 14 անգամ դեպի Մոսկվա եւ 3 անգամ՝ դեպի Սոչի...
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետաջակցության ծրագրերի 280 շահառուի համար կհատկացվի 200 մլն դրամ
Աննախադեպ շատ են նաև 3-րդ և հաջորդ երեխայի ծնունդով պայմանավորված դիմումները...
Մեկ տարով կերկարաձգվի տնտեսավարողներին տրամադրվող օժանդակության ժամկետը
Տրամադրվող օժանդակությունն իր զգալի ազդեցությունն է ունենում արտադրանքի...
Դոլարի փոխարժեքն աննշան աճել է. եվրոն էժանացել է շուրջ 6 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կազմել է…
Մեկանգամյա օգտագործման թղթե սպասք արտադրող ընկերությունը արտոնություն ստացավ
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար...
Ամենաշատ