News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մարիանյան իջվածքի սուբդուկցիոն գոտում սեյսմիկ ակտիվության վերլուծությունը ցույց է տվել, որ ջրի հոսքն այդ հատվածում շատ ավելի ակտիվ է, քան մինչ այժմ կարծում էին գիտնականները: Թեմայի վերաբերյալ հոդված է հայտնվել Geophysical Research Letters գիտական ամսագրի էջերին:

Գիտնականներն օգտագործել են Չելենջեր անդունդի (Մարիանյան իջվածքի ամենախորը գոտին) տարածքում գործող մեկ տասնյակ ստորջրյա սեյսմաչափերը՝ 2016 թ. վերջից մինչեւ 2017 թ. կեսերը սեյսմիկ ակտիվությունը գնահատելու համար: Հավաքված տվյալների վրա կիրառելով EQTransformer ծրագրային գործիքը, որը հիմնված է մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների վրա, հետազոտողները կարողացել են 1975 երկրաշարժ հաշվել, որոնք տեղի են ունեցել տարածքում 180 օրվա ընթացքում:

Այնուհետեւ գիտնականներն օգտագործել են Hypoinverse եւ HypoDD մոդելավորման ծրագրերը ցնցումների ճշգրիտ կոորդինատները որոշելու համար: Պարզվել է, որ վերելքի արտաքին շրջանում սեյսմիկ ակտիվությունն էապես փոխվում է։ Մասնավորապես, երկրաշարժերի կլաստերներից մեկը հայտնաբերվել է 50 կիլոմետր խորության վրա, ինչը շատ ավելի խորն է, քան կարծում էին գիտնականները։

Հետազոտությունը ցույց է տվել, որ Մարիանյան իջվածքի սուբդուկցիոն գոտին լավ ապահովվում է ջրով։ Բացի այդ, գիտնականներին հաջողվել է կարեւոր տեղեկատվություն ստանալ այս գոտում ստորգետնյա պրոցեսների դինամիկայի մասին, ինչը կօգնի ապագա սեյսմիկ իրադարձությունների մոդելավորմանը։.

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ