News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նավթի համաշխարհային արդյունահանումը 2022 թ. կաճի եւս 4.8 միլիոն բարելով՝ օրական ընդհանուր 100 միլիոն բարելով։ Այս մասին հաղորդվում է Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) կայքում։

«Ընդհանուր առմամբ, 2022 թ. համար կանխատեսվում է, որ համաշխարհային արդյունահանումը կաճի օրական 4.8 միլիոն բարելով՝ մինչեւ օրական 100 միլիոն բարել՝ ՕՊԵԿ+ երկրների կողմից առաջարկի՝  օրական 3.1 միլիոն բարելով ավելացման շնորհիվ, ոչ ՕՊԵԿ+՝ 1.7 միլիոնով», - հավելում են հրապարակման մեջ։
Գործակալության տվյալներով՝ 2023 թ. արդյունահանումը կաճի օրական 1.7 միլիոն բարելով, այսինքն՝ օրական մինչեւ 101.7 միլիոն բարելով, ինչը ռեկորդային ցուցանիշ կլինի։ Մասնավորապես, մատակարարումների ավելացման շնորհիվ աճը տեղի կունենա այն երկրներում, որոնք ՕՊԵԿ+-ի անդամ չեն։

Օգոստոսի 5-ին Հանքային պաշարների պետական ​​հանձնաժողովի ղեկավար Իգոր Շպուրովը «ԻնֆոՏԵԿ» վերլուծական կենտրոնի համար հրապարակված հոդվածում ասել է, որ Ռուսաստանը 39 տարով ապահովված է նավթի պաշարներով, գազով՝ 80 տարի, ածուխը բավարար կլինի՝ էլ ավելի երկար ժամանակ երկրի կարիքները հոգալու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ