News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Օլաֆ Շոլցը ֆինանսական օգնության երրորդ փաթեթ է խոստացել քաղաքացիներին՝ աճող գնաճը փոխհատուցել համար՝ միաժամանակ նախազգուշացնելով, որ առաջիկա ամիսները հեշտ չեն լինելու, հայտնում է Bloomberg-ը։

Նա վստահեցրել է, որ իր կառավարությունը վերահսկողության տակ է պահում էներգետիկ ճգնաժամը եւ ջեռուցման թանկացումից տուժող քաղաքացիներին չի լքի։ Ընդ որում, նա հասկացրել է, որ գալիք ձմեռը ծանր է լինելու։ «Մեզ լուրջ ժամանակներ են սպասվում, կարծում եմ, որ այս երկրում բոլորը գիտեն այդ մասին,- ասել է Շոլցը լրագրողներին:- Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի քաղաքացիները կարողանան ապահով կերպով անցնել այս ժամանակահատվածը»։

Երկրին կարող է գազի նորմավորում սպառնալ, եթե այն չկարողանա բավարար պաշարներ ապահովել: Կառավարությունը մտադիր է մինչեւ նոյեմբեր պահեստը լցնել 95 տոկոսով՝ երեքշաբթի 73.7 տոկոսի համեմատ:

Շոլցը ճնշման տակ է՝ էներգիայի պակասը կանխելու համար, որն աննախադեպ կլիներ զարգացած երկրի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ