Շվեդիայի կառավարությունը որոշել է Թուրքիային արտահանձնել խարդախության համար հետախուզվողին։ Սա առաջին դեպքն է այն բանից հետո, երբ Թուրքիան պահանջում է մի շարք անձանց արտահանձնել՝ Ստոկհոլմին ՆԱՏՕ-ին անդամակցելու համար պաշտոնական դիմում ներկայացնելու թույլտվության դիմաց, հայտնում է Reuters-ը։
Թուրքիան հունիսին հանել է իր վետոն Արեւմտյան դաշինքին միանալու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հայտի վրա շաբաթներ տեւած լարված բանակցություններից հետո, որտեղ Անկարան երկու սկանդինավյան երկրներին մեղադրել է քրդերին օգնելու մեջ։
Շվեդիան որոշել է արտահանձնել 30-ամյա տղամարդուն։