News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 06
USD
405.7
EUR
402.62
RUB
6.8
Տեսնել լրահոսը

Այժմ մենք կանգնած ենք գոյաբանական բնույթի սպառնալիքների առջև, իսկ դրա համար անհրաժեշտ է սառնասրտություն, պրոֆեսիոնալիզմ, հայրենասիրություն, աշխատանքի ճիշտ կազմակերպում, համբերություն և անսպառ աշխատունակություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Աշխարհը թեւակոխել է մերկ #աշխարհաքաղաքականության դարաշրջան, որտեղ, ցավոք, նորմերը, սկզբունքները, բարոյականությունը մղվել է հետին պլան։ Ուստի, երբ խոսում ենք մեր ժողովրդի իղձերի, նրա երազանքների ու ցանկությունների մասին, միանգամայն ակնհայտ է, որ միջազգային իրավունքի, մարդու իրավունքների ու ազատությունների վրա հիմնված ցանկությունները, պահանջները, կարծիքները, ցավոք սրտի, լավագույն դեպքում ի գիտություն են ընդունվում։ Այժմ մենք կանգնած ենք գոյաբանական բնույթի սպառնալիքների առջև, իսկ դրա համար անհրաժեշտ է սառնասրտություն, պրոֆեսիոնալիզմ, հայրենասիրություն, աշխատանքի ճիշտ կազմակերպում, համբերություն և անսպառ աշխատունակություն։ Շատ կարևոր է հնարավորինս հեռու մնալ դեմագոգներից, սադրիչներից, սուտի հայրենասերներից, ովքեր «սոցիալական ցանցերում և լեզվակռիվներում կրծում են թշնամիների կոկորդը»։ Այս ամենն է ներկա պայմաններում հանդիսանում ժողովրդի ու պետության փրկության երաշխիքը։

Սիրելի հայրենակիցներ, երբեք մի կորցրեք հավատն ու ինքնատիրապետումը, երբեք։ Երբեք մի վստահեք դեմագոգներին, լաչառներին և պատահական մարդկանց: Լաչառնն ու բղավողները երբեք իսկական հայրենասեր չեն լինում, հասկացեք վերջապես։ Ահա դժվարությունները հաղթահարելու առանցքային բաղադրիչները, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում փրկել երկիրը նույնիսկ պատմության ամենադժվար ժամանակաշրջաններում։ Առաջիկա երկու-երեք տարիները շատ կարևոր շրջան են լինելու: Իսկ եթե ճիշտ մտածենք, հասկանանք, որ մեր ուժը խելքի, ազնվության ու պարկեշտության մեջ է, ապա նվազագույն ծրագիրը՝ #Արցախ/ի փրկությունը, կկարողանանք իրականացնել»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ երկխոսության միջազգային մեխանիզմ ձեւավորելու գաղափար կա. Միրզոյան
Նախարարը, մասնավորապես, հիշեցրեց դեռ այս տարվա մարտին Երեւանին փոխանցված Բաքվի հինգ հայտնի սկզբունքները․․․
«Մտադիր չեմ միջազգային որեւէ կենտրոնի հետ քննարկել Ղարաբաղի հարցը». Ալիեւ
Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչները մեր քաղաքացիներն են, ասել է Ալիեւը...
Քաղաքակիրթ աշխարհի քարե երազները եւ ադրբեջանական կացինը
2004 թվականի փետրվարի 19-ի գիշերը Բուդապեշտում ադրբեջանցի ռամիլ սաֆարովը կացնով սպանեց քնած Գուրգեն Մարգարյանին...
Երկու տարի առաջ Շուշիի մշակույթի տան հրթիռակոծումից զոհվեցին մեր գործընկերները. ոստիկանություն
Հոկտեմբերի 4-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, ոստիկանության պետի տեղակալներն ու ոստիկանության կոլեգիայի…
Ադրբեջանի հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետական կառույցների համարներին և կեղծ լուրեր տարածում․ ԱՀ ԱԱԾ
ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար...
Չեմ կարծում՝ Արցախ բառը պետք է և կարող է լինել Հայաստան-Ադրբեջան կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ. ԱԺ նախագահ
Արցախին վերաբերվող բոլոր հարցերը նախ և առաջ քննարկվում են Արցախի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ