News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 06
USD
405.7
EUR
402.62
RUB
6.8
Տեսնել լրահոսը

Անցած գիշեր պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթեւեկության կանոնների 375 խախտում։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանությունից, օգոստոսի 10-ի երեկոյան պարեկային ծառայության Երեւանի գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։

Մեկնարկից առաջ անձնակազմը հրահանգավորվել է։ Ուժեղացված ծառայության նպատակները անձնակազմին ներկայացրել են պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթեւոսյանն ու Երեւանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը։

Պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթեւեկության կանոնների 375 խախտում, այդ թվում՝ ոչ սթափ՝ 30, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 18 անձի։ 21 տրանսպորտային միջոց շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 8-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 4 մեքենա կայանված է եղել մայթին։

Պարեկները ուշադրություն են դարձրել նաեւ չթույլատրվող հատվածներով փողոցը հատելու դեպքերին։ 8 անձ տուգանվել է այդ խախտման համար։ Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով պարեկները ձերբակալել ու բաժիններ են տարել յոթ անձի։ Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ է բռնկվել Աղավնաձոր գյուղում
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմի…
ՀԴԲ նախկին գործակալը մեղավոր է ճանաչվել հայկական մաֆիայի հետ կապերի համար
Բաբակ Բրումանդը, որը 1999-2018 թվականներին եղել է ՀԴԲ-ի գործակալ․․․
Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Քաղհայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի…
Պետությանը պատճառվել է 350 միլիոն դրամի գույքային վնաս. դատախազություն
Մինչդեռ, Կադաստրի կոմիտեի «e-cadastre.am» կայքում առկա տվյալների համաձայն…
ՃՈ 3 ծառայողների վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ կեղծ արձանագրություն կազմելու համար
Մասնավորապես, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողներ Ռ. Օհանյանը, Ա. Ճարոյանը և Ռ.Ներսիսյանը 2020 թվականի փետրվարի 2-ից մինչև...
Սաակաշվիլին հրաժարվում է դեղերից եւ ուտելիքից. փաստաբան
Սաակաշվիլին հրաժարվում է դեղերից եւ ուտելիքից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ