News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վայոց ձորի մարզպետարանը հրաժարվում է փոխհատուցում տալ Գողթանիկ համայնքի այն բնակիչներին, որոնց ընտանիքի կենդանիներին գայլերը հոշոտել են։ NEWS.am-ի հետ զրույցում բնակիչներից Արման Նազարյանը պատմեց, որ դիմել են մարզպետարան, որտեղից պատասխանել են, որ փոխհատուցում չեն կարող տալ։

«Մարզպետարանից մեզ պատճառաբանել են, որ փոխհատուցում տրամադրվում է միայն այն ժամանակ, երբ արջերն են վնաս հասցնում: Այնպիսի տպավորություն է, որ գայլին կարելի է կենդանի հոշոտել, արջին՝ ոչ»,- ասաց նա։  Նազարյանը պատմեց, որ սոված գայլերն արդեն 2 ամիս է՝ գյուղի ֆերմերներին մեծ վնաս են հասցնում. «Մի ֆերմերի 40 ուլերի և 38 ոչխարի են հոշոտել, մեկ այլ գյուղացու՝ 3 հորթը: Գայլերը վնաս են հասցնում ոչ միայն Գողթանիկ, այլև հարակից համայնքներին»: Բնակիչները խնդրի լուծման երկու տարբերակ են առաջարկում. կա՛մ որսալ գայլերին, եթե թույլատրելի է, կա՛մ էլ տեղափոխել այլ վայրեր, որպեսզի բնակիչներին վնաս չհասցնեն:  

 

 

Տպել
Ամենաշատ