News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՕՊԵԿ-ն ապրիլից ի վեր երրորդ անգամ իջեցրել է 2022 թ. նավթի համաշխարհային պահանջարկի աճի իր կանխատեսումը` պատճառաբանելով Ուկրաինայում պատերազմի տնտեսական ազդեցությունը, բարձր գնաճը եւ կորոնավիրուսային համավարակի զսպմանն ուղղված շարունակական ջանքերը, փոխանցում է Reuters-ը։

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) ամենամսյա զեկույցում հայտարարել է, որ ակնկալում է, որ 2022 թ. նավթի պահանջարկը կաճի օրական 3.1 միլիոն բարելով կամ 3.2 տոկոսով՝ նախորդ կանխատեսման համեմատ օրական 260.000 բարելով քիչ։

Նավթի պահանջարկը վերականգնվել է համավարակի վատթարագույն շրջաններից հետո եւ այս տարի պետք է գերազանցի 2019 թ. մակարդակը, նույնիսկ այն բանից հետո, երբ գները ռեկորդային բարձր մակարդակի հասան: Սակայն նավթի բարձր գները եւ Չինաստանում կորոնավիրուսի բռնկումները խաթարեցին 2022 թ. աճի կանխատեսումները։

«Նավթի ֆունդամենտալ ցուցանիշները 2022 թ. առաջին կիսամյակի մեծ մասում շարունակել են վերականգնվել մինչեւ COVID-19-ից առաջ գոյություն ունեցող մակարդակներ, թեեւ համաշխարհային տնտեսական աճի եւ նավթի պահանջարկի դանդաղման նշաններ են հայտնվել»,- ասվում է ՕՊԵԿ-ի զեկույցում:

2023 թ. ՕՊԵԿ-ն ակնկալում է, որ աճը կդանդաղի օրական մինչեւ 2.7 միլիոն բարել՝ իր կանխատեսումն անփոփոխ թողնելով նախորդ ամսվա համեմատ:
Վերջին ամիսներին ՕՊԵԿ+-ը չի հասել արդյունահանման իր պլանավորված աճին՝ ՕՊԵԿ-ի որոշ անդամների կողմից նավթային հանքավայրերում թերներդրումների եւ Ռուսաստանում արդյունահանման նվազման պատճառով:

Զեկույցը ցույց է տվել, որ ՕՊԵԿ-ի արդյունահանումը հուլիսին դադարեցրել է այդ միտումը ՝ օրական աճելով 162.000 բարելով՝ մինչեւ 28.84 մլն բարել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ