Կոսովոն պատրաստ է դիմակայել Սերբիայի հնարավոր հարձակմանը, քանի որ սերբ փոքրամասնության հետ կոնֆլիկտը սրումը կարող է նոր զինված հակամարտության հանգեցնել, Reuters-ին ասել է վարչապետ Ալբին Կուրտին։
Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ լարվածությունը կրկին սրվեց այս ամսվա սկզբին, երբ Պրիշտինան հայտարարեց, որ կպարտավորեցնի սերբերին Պրիշտինայի կողմից թողարկված ավտոհամարանիշներ օգտագործել:
Իրավիճակը հանդարտվեց այն բանից հետո, երբ Քուրթին, ԱՄՆ-ի և Եվրամիության ճնշման ներքո, համաձայնեց հետաձգել կանոնի ներդրումը մինչև սեպտեմբերի 1-ը, և ՆԱՏՕ-ի խաղաղապահները վերահսկեցին սերբերի կողմից տեղադրված ճանապարհային արգելափակոցների վերացումը:
«Մենք չպետք է բացառենք, որ Բելգրադի այս ագրեսիվ քաղաքականությունն այս կամ այն կերպ կարող է Կոսովոյի վրա հարձակման վերածվել,- ասել է Կուրտին։- Մենք զգոն ենք, բայց չենք վախենում… Ես չեմ ասում, որ նրանք պատրաստվում են հարձակվել մեզ վրա այս կամ հաջորդ շաբաթ, բայց լարվածության աճի եւ նոր հակամարտությունների հավանականությունը բացառել անպատասխանատու կլինի»:
Պրիշտինայի ընդդիմադիր կուսակցությունները Կուրտիին մեղադրել են ներդրողներին վախեցնելու մեջ՝ բացահայտ խոսելով Բելգրադի հետ հնարավոր նոր կոնֆլիկտի մասին։ Կուրտին հերքել է այդ մեղադրանքները։ Նա մեղադրել է Ռուսաստանին էթնիկական նոր լարվածություն առաջացնելու մեջ: «ՌԴ նախագահ (Վլադիմիր) Պուտինը պատերազմի մարդ է եւ շահագրգռված կլիներ պատերազմի տարածմամբ»,- ասել է Կուրտին։
Սպասվում է, որ Կուրտին եւ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կհանդիպեն օգոստոսի 18-ին Բրյուսելում՝ հետագա բանակցությունների համար։