Թուրքիան սկսել է կացության երկարաժամկետ թույլտվություն տրամադրել Ղրիմի թաթարներին, նման հրաման է արձակել ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Anadolu-ն։
«Թուրքիայի ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայությունն օգոստոսի սկզբից սկսել է Ղրիմի թաթարներին երկարաժամկետ կացության թույլտվություն տրամադրել՝ ճանաչելով նրանց՝ «թյուրքական արմատներով հայրենակիցների» կարգավիճակը։ Նախկինում այդ կարգավիճակը ճանաչվում էր ահիսկա թուրքերի, ույղուրների, Բուլղարիայից և Հունաստանից էթնիկ թուրքերի դեպքում»։
Հստակեցվում է, որ Ղրիմի թաթարների համար կացության թույլտվությունը տրամադրվում է Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ 2022 թ. հունիսի կարգադրությամբ։