News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բեյրութի Դաշնային բանկում պատանդներ վերցրած տղամարդը յոթ ժամ տեւած դիմակայությունից հետո հանձնվել է իշխանություններին։

Իշխանությունները հայտարարել են, որ առաքման ծառայության վարորդ 42-ամյա Բասամ ալ-Շեյխ Հուսեյնը բանկ էր մտել որսորդական հրացանով եւ բենզինի տարայով, նախազգուշական երեք կրակոց էր արձակել եւ փակվել էր 10 պատանդների հետ՝ սպառնալով կրակ բացել, եթե իրեն թույլ չտան վերցնել իր փողերը բանկից։

Հուսեյնին և նրա ընտանիքին իրավաբանական աջակցություն ցուցաբերած փաստաբանի խոսքով՝ իրականում նա որեւէ գումար չի ստացել։ Նրա կինը՝ Մարիամ Չեհադին, լրագրողներին ասել է, որ ամուսինն «արել է այն, ինչ պետք է աներ»։

Քաղաքի բանուկ Համրա թաղամասում դրաման Լիբանանում արդեն երրորդ տարին ձգվող տնտեսական ճգնաժամի վերջին ցավալի դրվագն է: Երկրի՝ կանխիկ միջոցների պակաս ունեցող բանկերը 2019-ից ի վեր խիստ սահմանափակումներ են սահմանել արտարժութային ակտիվների դուրսբերման համար:

Հուսեյնը 210.000 դոլար ուներ բանկում, եւ նա անում էր ամեն ինչ՝ իր գումարը ստանալու համար, որպեսզի վճարեր հոր բուժման համար:
Հուսեյնի եղբայրը՝ Ատեֆը, դիմակայության ժամանակ The Associated Press-ին ասել էր, որ իր եղբայրը պատրաստ է հանձնվել, եթե բանկը տա իրեն գումարը՝ ընտանեկան ծախսերը հոգալու համար։

Բասամը գրեթե հերոս է դարձել, նշում է The Gaurdian-ը։ «Նա նույնիսկ իսկական կողոպտիչ չէ»,- ասել է բանկի կողքի փողոցում բնակվող Հասան Մուլան ։ «Նա միայն ուզում է այն, ինչ իրենն է։ Մեր ղեկավարներն իրենց միլիարդներնը  կենտրոնական բանկի օգնությամբ շվեյցարական բանկեր են ուղարկել, իսկ մենք բոլորս տառապում ենք։ Ամբողջ Լիբանանն է ցանկանում անել դա»:

Բանկը համաձայնել է նրան 30.000 դոլար տալ այն բանից հետո, երբ նա մերժեց նախորդ 10.000 դոլարի առաջարկը:

«Ոչ ոք չի ասի, որ նա սխալ է վարվել,- ասել է մեկ այլ ականատես Ահմադ Յաթումը:- Հուսահատ մարդիկ հուսահատ բաներ են անում: Մենք բոլորս նրա նման ենք, նա դուր էր գալիս նույնիսկ զինվորներին ու ՕՄՕՆ-ին»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ