News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Զինված տղամարդը, որը փորձում էր ներխուժել Հետաքննությունների դաշնային բյուրոյի Օհայոյի նահանգի գրասենյակ, սպանվել է ոստիկանության հետ բախման հետեւանքով։

Միջադեպը գրավել է ամբողջ երկրի ուշադրությունը, քանի որ տեղի է ունեցել այն բանից ընդամենը մի քանի օր հետո, երբ ՀԴԲ-ն խուզարկություն էր կատարել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Ֆլորիդայի տանը, ինչը զայրացրել էր նրա հանրապետական կողմնակիցներին։ Ի դեպ, ուղիղ ցուցումներ, որ այդ իրադարձություններն ինչ-որ կերպ կապված են միմյանց հետ, չկան, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

ՀԴԲ-ն հայտարարել է, որ զինված տղամարդը փորձել է «կոտրել» Ցինցինատի քաղաքի (Օհայոյի նահանգ) գրասենյակի մուտքի դուռը։ «Տագնապի ազդանշանի միանալուց եւ ՀԴԲ-ի զինված գործակալների արձագանքից հետո նա փախել է»,- նշվել է հայտարարությունում։

Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տղամարդը թափահարել է AR-15 բազմալիցք հրացանը՝ նախքան մեքենա նստելն ու փախչելը։ Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իրավապահ մարմինները հետապնդել են նրա մեքենան, եւ որ տղամարդը կանգ է առել գյուղական վայրում։ «Երբ մեքենան կանգ է առել, աշխատակիցների եւ կասկածյալի միջեւ փոխհրաձգություն է սկսկվել»,- տեղեկացրել են ոստիկանությունում։

Հետո ոստիկանները փորձել են պայմանավորվել կասկածյալի հետ, բայց նա չի հանձնվել, տեղեկացրել է ոստիկանության ներկայացուցիչը մամուլի ասուլիսում։ Երբ կասկածյալը նորից զենքը բարձրացրել է ոստիկանների ուղղությամբ, նրանք կրակել են, եւ «նա պատահարի վայրում մահացել է ստացած վերքերից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ