News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը կարող է օգտագործել լարվածությունը Թայվանի նեղուցում, որն առաջացել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կղզի այցից հետո, տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը մեծացնելու նպատակով, լրագրողներին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը։

«Սա ոչ միայն աղաղակող եւ չհիմնավորված սադրանք է, այլեւ քաղաքական ֆարս, որը դատապարտված է ձախողման։ Ընթացիկ իրավիճակը Թայվանի նեղուցում շարունակում է մնալ անհանգիստ։ Մենք պահպանում ենք զգոնություն, քանի որ Միացյալ Նահանգները կարող է օգտվել այս խնդրից եւ մեծացնել իր ռազմական ներկայությունը՝ փորձելով էլ ավելի մեծ ճգնաժամ ստեղծել»,- ասել է Վան Ին։

Նրա խոսքով՝  ԱՄՆ-ի ուխտադրժությունն ու միտումնավոր սադրանքը թայվանյան հարցում կարող են էլ ավելի թուլացնել Պեկինի եւ համաշխարհային հանրության վստահությունը նրա հանդեպ։

«Ավելի քան 1,4 մլրդ չինացիների թշնամին լինելը երբեք լավ բանով ավարտվել չի կարող»,- ընդգծել է նախարարը։

Վան Ին ավելացրել է, որ այլ երկրների մի շարք քաղաքական գործիչներ հանդես են գալիս կղզու անկախության օգտին եւ կարող են հետեւել ԱՄՆ-ի օրինակին։ Այդ պետությունների իշխանությունները «ճիշտ չեն գնահատում իրավիճակը», ինչը կարող է հանգեցնել Չինաստանի հետ նրանց հարաբերությունների խափանմանը, նախազգուշացրել է դիվանագետը։

«Զգույշ եղեք, որոշ երկրների քաղաքական գործիչները կարող են հետեւել նրա (ԱՄՆ-ի) օրինակին, ինչով կքայքայեն Չինաստանի հետ հարաբերությունների քաղաքական հիմքը եւ հարված կհասցնեն Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրությանն ու միջազգային համակարգին, որն ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»,- ասել է Վան Ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ