News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել հրապարակել այս շաբաթվա սկզբին ՀԴԲ-ի կողմից Մար-ա-Լագոյի իր տան խուզարկության հետ կապված փաստաթղթերը, այդ թվում՝ խուզարկության հրամանի պատճենը եւ այն իրերի փաստաթղթերը, որոնք գործակալները վերցրել են տնից: 

Ըստ աղբյուրների՝ դաշնային գործակալները խուզարկել են Թրամփի Ֆլորիդայի նստավայրը՝ պարզելու, թե արդյոք նախկին նախագահը պահում է նախագահական գրառումները, որոնք պետք է փոխանցվեին Ազգային արխիվ, ներառյալ պոտենցիալ գաղտնի նյութերը:

Ավելի վաղ Washington Post-ը հայտնել է, որ այդ փաստաթղթերի թվում կան միջուկային զենքի հետ կապված թղթեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ