News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այս շաբաթ Միացյալ Նահանգները կարեւոր քայլ կատարեց դեպի քաղաքացիական պատերազմ, եւ պարզ չէ, թե ինչպես կարող է հետքայլ անել։ ՀԴԲ-ի խուզարկությունը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի տանը դարձել է աներեւակայելի տեսարան ամերիկյան քաղաքականության մեջ, գրում է Globe and Mail-ը։

«Իրադարձությունն ինքնին ցնցող է։ Դեռեւս ոչ ոք հստակ չգիտի, թե ինչու է ՀԴԲ-ն որոշել խուզարկել Մար-ա-Լագոն, սակայն Արդարադատության դեպարտամենտը պետք է հրամանը հանձներ դաշնային դատավորին եւ նշեր, թե ինչ առարկաներ են նրանք փնտրում եւ ինչ հանցագործություններ են կապված այդ օբյեկտների հետ։

Այս պահին միանգամայն հավանական է թվում, որ նախկին նախագահը կհայտնվի բանտում։ Բայց նույնիսկ այն մարդիկ, որոնք տենչում են դա այն պահից, երբ Թրամփն իջավ վերելակով՝ հանրության ծափահարությունների ներքո, պետք է խորը շունչ քաշեն եւ հարցնեն իրենց՝ ի՞նչ հետեւանքներ կունենա դա, արժե՞ արդյոք:

Շատ ձախականների համար այս պահը չափազանց քաղցր է այն չվայելելու համար: Մար-ա-Լագոյի խուզարկությունը գանգստերական ֆիլմի մի մաս է, որտեղ ֆեդերալները ներխուժում են դռնից ներս եւ ավարտին հասցնում անպատժելիությունը: Բայց ձախականներին այնքան դժվար է բացատրել, թե Ամերիկան ​​ինչ վտանգի մեջ է գտնվում, քանի որ աջականներն իրենց նույնքան ճնշված եւ հուսահատ են զգում, որքան ձախականները։    

Fox News-ը ցուցաբերել է  սովորական զսպվածություն Մար-ա-Լագոյի խուզարկության վերաբերյալ՝ ՀԴԲ-ն համեմատելով «գեստապոյի» հետ եւ նախազգուշացնելով «կանխարգելիչ հեղաշրջման» մասին։ Եվ խոսքը միայն Թրամփի մեդիա էկոհամակարգի մասին չէ: Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Քեւին ՄքՔարթին ռեյդը որակել է որպես «զինված քաղաքականացման անտանելի վիճակ»:

Այլ երկրներում, իհարկե, նախկինում էլ նախագահները բանտարկված են եղել։ Իսրայելը, Ֆրանսիան եւ Հարավային Կորեան դատապարտել են նախկին առաջնորդներին։ Բայց այս երկրներից եւ ոչ մեկում դատական ​​համակարգը լեգիտիմության ճգնաժամի մեջ չէր, ինչպես այժմ գտնվում է ԱՄՆ Գերագույն դատարանը: Երկիրն իրենից ներկայացնում է բարդ կասկադային համակարգ։ Կողմերից ոչ մեկ չի կարծում, որ ամերիկյան որեւէ իրավական ինստիտուտ քաղաքականությունից դուրս է։ Ընտրվելուց հետո մյուս կողմը լիովին իրավասու կզգա Արդարադատության դեպարտամենտը որպես զենք օգտագործելու: Այս շաբաթվա ռեյդը միայն նպաստեց միջկուսակցական ազգային ինստիտուտների ոչնչացմանը, եւ հենց նրանք են խանգարում ժողովրդավարություններին սահել դեպի ինքնավարություն: 

ԱՄՆ-ն հասել է մի կետի, երբ նրանք այլեւս լավ տարբերակներ չունեն։ Եթե ​​Արդարադատության նախարարությունը մեղադրանք չներկայացնի Թրամփին, ապա դա վտանգի տակ է դնում օրենքի գերակայությունը։ Եթե ​​նրանք մեղադրանք ներկայացնեն Թրամփին, ապա նրանք վտանգում են երկիրը։

Ուրախանալով Թրամփի հնարավոր ձերբակալությունից՝ ուժերը, որոնք հավատում են ամերիկյան ժողովրդավարությանը, չպետք է այս պահը շփոթեն համակարգի գործունեության կամ նորմալ քաղաքական կյանքին վերադառնալու հետ։ Սա ճիշտ չէ։ Նախկին նախագահի ձերբակալությունը աղետ է, գուցե անհրաժեշտ աղետ, բայց, այնուամենայնիվ, աղետ։

Ձախականները  պետք է ընդունեն այն իրավիճակը, որում հայտնվել են։ Նրանց երկրի գրեթե կեսն այլեւս չի հավատում, որ օրենքի առջեւ հավասարությունը նույնքան կարեւոր է, որքան սեփական կուսակցությունը, որը վերահսկում է կառավարական ապարատը: Եվ նրանց արձագանքը իրավապահների ցանկացած գործողության, որը հակադրվում է իրենց կուսակցական շահերին, գնալով դառնում է ավելի կատաղի եւ վրեժխնդիր: Նրանք կարող են ապրել կամ ֆունկցիոնալ ժողովրդավարության, կամ Միացյալ Նահանգներում, բայց ոչ երկուսում միաժամանակ: Ընտրության ժամանակը գալիս է ավելի շուտ, քան որեւէ մեկը սպասում է»,-գրում  է թերթը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ