News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 22
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը


Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի 4.5 կիլոմետրանոց հատվածը մինչեւ գարուն քաղաքացիները ստիպված են լինելու անցնել գրունտային ճանապարհով, մինչեւ հայկական կողմը կավարտի շինարարությունը։

Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում Քաղաքաշինության նախարարության ճանապարհաշինության քաղաքականության բաժնի պետ Մհեր Համբարձումյանը ասել է, որ չնայած ճանապարհը գրունտային է, այն անցանելի է լինելու ցանկացած տեսակի մեքենայի համար։

Նշենք, որ երեկ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ Հայաստանը Ստեփանակերտին կապող նոր  ճանապարհի իր հատվածի կառուցումն ավարտել է: Ըստ Ադրբեջանի՝ կառուցվել է 149,5 մ երկարությամբ եւ 13,5 մ լայնությամբ կամուրջ: Ճանապարհի ընդհանուր երկարությունը 32 կիլոմետր է, որից 10 կիլոմետրը Հայաստանի տարածքում է:

Ճանապարհի նորակառույց հատվածը սկիզբ է առնում Ստեփանակերտ-Բերձոր մայրուղու 36 կմ-ից՝ Բերդաձորի շրջանի Մեծ Շեն տանող խաչմերուկից: 2021 թվականի հուլիսից այս հատվածի շինարարությունը սկսել է ադրբեջանական կողմը, մեկ տարի անց հայտարարել ավարտի մասին: Ավելի քան 11 մետր լայնությամբ և 21 մետր երկարությամբ նորակառույց ճանապարհը սկսվում է Մեծ Շենով, հասնում է դեպի Հին Շեն, այնուհետև ձգվում մինչև Աղավնո գետի վրա կառուցված կամուրջը: Կամրջին շինարարական աշխատանքները ավարտվել են՝ կապելով գետի երկու ափերը: Հայկական կողմում շինտեխնիկան սկսել է աշխատել օրեր առաջ: Լաչինի միջանցքի նոր երթուղին կհասնի մինչև Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղ, այնտեղից՝ Տեղ գյուղ, այնուհետեւ կմիանա Գորիս տանող մայրուղուն:  Կոռնիձորում ճանապարհի հողային աշխատանքները սկսվել են օգոստոսի 4-ից: 11 կմ-ոց հատվածի շինարարական աշխատանքները կատարում են երեք ընկերություն: Շինարարների խոսքով՝ իրենք սկսել են 6.5 կմ-ոց բուսական հատվածի հեռացման աշխատանքները։ Լաբորատորիայի պատասխանները ստանալուց հետո այդ հատվածում լիցք կարվի: Հիշեցնենք, որ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը նոր երթուղով մեկնել և ծանոթացել է  նոր ճանապարհի շինարարական աշխատանքներին։

Չնայած հայկական կողմը հայտարարում է Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության խախտման մասին, բայց փաստացի կատարում է Բաքվի պահանջները։ Բերձորի եւ Աղավնոյի բնակիչներին կարգադրվել է մինչեւ օգոստոսի 25-ը դուրս գալ իրենց տներից։ Մինչդեռ նախօրեին ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ճանապարհի հարցը պետք է լուծվի եռակողմ հայտարարության համապատասխան։ Հիշեցնենք, որ այն ենթադրում է երեք տարվա ժամկետում համաձայնեցնել նոր ճանապարհի նախագիծը։ Ադրբեջանը ճանապարհը կառուցել է առանց համաձայնեցնելու։ Համենայն դեպս, Երեւանում պնդում են, որ նախագիծն իրենց չի ներկայացվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ. ՊԲ
ԱՀ ՊՆ֊ն պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագություններով...
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ. ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչություն
Ներկա պահին հրետակոծովում են մայրաքաղաք…
Նիլ Հաուեր. Ադրբեջանը նոր պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում 
Վերլուծաբան Միքայել Հորովիցը հայտնում է, որ ադրբեջանական կողմն օգտագործում է կամիկաձե դրոններ․․․
Ադրբեջանը հայտարարել է Արցախում «լոկալ օպերացիայի» մասին. տպավորություն չունեմ, թե լոկալ է. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը նաև հայտարարել է Արցախի ռազմական օբյեկտները թիրախավորելու մասին, սակայն կիրառվող...
Կրակոցները չեն դադարում. Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշաններն են միացել. Հունան Թադեւոսյան
Կրակոցները միանգամից սկսվեց...
Ալիևի ցեղասպան ռեժիմը տեւական սովից հետո սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը. Արտակ Բեգլայան
Սրանք են ձեր իրավունքների ու անվտանգության երաշխիքները, Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ