News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 02
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը քրեակատարողական հիմնարկից նամակ է ուղարկել, որն օգոստոսի 12-ին, քննարկման ժամանակ, ընթերցել է նրա կինը։

Նամակում, մասնավորապես, նշվել է.

«Իշխանությունները ապօրինաբար զրկել են ինձ ազատությունից եւ փորձում են հաշվեհարդար տեսնել իմ եւ ընտանիքիս անդամների նկատմամբ։

Վարչակարգի պարագլուխը եւ նրա կամակատարները չէին կարող հաշտվել այն գաղափարի հետ, որ Հայաստանի Հանրապետության անհատ քաղաքացին ընդունակ է ոչ միայն բաց ճակատով ընդդիմանալ նրանց, այլեւ օրենքի ուժով պաշտպանել ազատության իր հիմնարար իրավունքը։

Գործող վարչակարգը իր կամակատար դատարանի միջոցով, օրենքի պահանջների ցինիկ ոտնահարմամբ, նորից զրկեց ինձ ազատությունից։ Այս վարչակարգի գործելաոճը նոր չէ։ Այն առանց խզճի խայթի նախկինում շրջափակել է դատարանները՝ դատավորներին ահաբեկելու եւ նրանց իր կամքին ենթարկելու նպատակով, հակասահմանադրական ճանապարհով զավթել է Սահմանադրական դատարանը, ցինիկ շանտաժի միջոցով իրեն է ենթարկել Հայաստանի Բարձրագույն դատական խորհուրդը, իրավապահ համակարգում բարձրագույն պետական պաշտոնների է նշանակել իր մոլեռանդ կամակատարներին։

Այս ամենն արվել է, որպեսզի ստեղծվի մոնոլիտ ռեպրեսիվ մեքնենան եւ դրա միջոցով բռնաճնշումներ իրականացվեն ազգային պայքարի դուրս եկած եւ վարչակարգի պարտվողական ուղեգիծը չհանդուրժող քաղաքացիների եւ կազմակերպությունների հանդեպ։ Սակայն այսօր Հայաստանում հալածանքի է ենթարկվում արդարադատությունն ընդհանրապես։ Վարչակարգի տարատեսակ կամակատարները կարող են մարդ սպանել եւ շարունակել մնալ ազատության մեջ, իսկ մնացած քաղաքացիները զրկված են օրինական ճանապարհով սեփական շահերը եւ իրավունքները պաշտպանելու նույնիսկ տեսական հնարավորությունից։

Մենք դրան չենք արժանի։ Մենք արժանի ենք ապրել երկրում, որտեղ դատարաններն անկախ են գործադիր իշխանությունից եւ իրական արդարադատություն են իրականացնում, որտեղ հարգվում եւ երաշխավորվում են մարդու իրավունքները։ Մենք արժանի ենք ապրելու երկրում, որտեղ բարձրագույն իշխանությունն աճուրդի չի հանում մեր բոլորի ազգային հավաքական իրավունքները եւ հարգում է յուրաքանչյուր քաղաքացու կյանքի եւ ազատության իրավունքը։

Մենք չենք կարող այդպիսի երկիր ունենալ, եթե պարզապես սպասենք դրան։ Բոլոր այն առաջադեմ երկրները, որոնք կառուցել են ամուր ազգային պետություններ, դրան են հասել հասարակության գիտակից մասի հետեւողական եւ բազմամյա պայքարի շնորհիվ։ Մենք եւս այլ ճանապարհ չունենք, մենք պետք է պայքարենք մեր իրավունքների եւ ազատությունների համար։ Մենք այլեւս չենք կարող թույլ տալ մեզ անազատ եւ անարդար երկրում ապրելու «շքեղությունը», քանզի հենց դա է, որ մեզ պարբերաբար համազգային աղետների է հանգեցրել, իսկ այսօր կարող է հանգեցնել մեր ազգային պետականության վերջնական կորստի։

 Վարչակարգի ռեպրեսիվ մեքենան ամեն քայլափոխի պետք է հանդիպի կազմակերպված եւ գիտակից քաղաքացիների դիմադրությանը, մինչեւ սկսի հարգել նրանց իրավունքները, մինչեւ մեր երկրում խաղի կանոնները սկսեն փոխվել հօգուտ մարդու եւ հավաքական ազգային շահի։ Ձեզնից յուրաքանչյուրն այսօր ընտրություն ունի. սպասել, մինչեւ այս վարչակարգն իր անօրեն գործելաոճով կթակի ձեր դուռը եւ կոտնահարի ձեր իրավունքները, կամ չսպասել դրան եւ միավորվել այլ համախոհների հետ եւ միասնաբար պայքարել մեր հավաքական եւ անհատական ազգային իրավունքների համար»։

Հիշեցնենք, որ  հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը օգոստոսի 3-ին, չնայած 3-րդ աստիճանի հիպերտենզիա ախտորոշմանը, կալանավորվել է երեք ամսով՝ ուսանողներին ընդդիմության հանրահավաքներին մասնակցության համար նյութապես շահագրգռելու փորձի մեղադրանքով։ Չալաբյանն ավելի վաղ կալանավորվել էր մայիսի 14-ին, իսկ հետո՝ էլի 15 օրով։ Հուլիսի 27-ի երեկոյան քաղաքական գործիչն ազատ էր արձակվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». ԱԺ աշխատանքը՝ գլխացավանք. իշխանությունը փակուղու մեջ է
Իշխանության համար եւս պրոբլեմ է, քանի որ, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները վստահեցնում են, եվրոպական մի շարք այլ երկրների...
«Ժողովուրդ». Պաշտպանության նախարարությունը թաքցնում է իրականությունը
Ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունից հայտնել են ոչինչ չասող մի նախադասություն. «Ներկա պահին ընթանում են...
«Փաստ». Սամվել Բաբայանին արհեստական ակտիվացնում են
Արցախում նախատեսվող հանրահավաքի հետ կապված տեսակետ կա, որ այն ոչ թե կոնկրետ քաղաքական նշանակություն և ուղերձ ունի, այլ ընդամենն ուժի...
«Ժողովուրդ». Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները կբանակցեն. մանրամասներ Փաշինյան-ՔՊ հանդիպումից
Ու թեեւ Հայաստանում մարդկանց մտահոգությունները՝ կապված երկրի...
«Հրապարակ». Ինչ են քննարկել Անդրանիկ Քոչարյանն ու մի խումբ հակառուսական կողմնորոշման գործիչներ
Արշակյանն ասաց՝ իրենց խնդրանքով։ Մոտ 2 ժամ տեւած հանդիպման ընթացքում Անդրանիկ Քոչարյանն անխտիր իր հավանությունն է...
«Փաստ». Ռուսները ծանոթանում են Արևմուտքի հետ քննարկվող տարբերակներին
«Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանի այդ հայտարարությանը ռուսական քաղաքական շրջանակները բավական բուռն...
Ամենաշատ