News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 06
USD
405.7
EUR
402.62
RUB
6.8
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Լիզ Թրասը սիրում է մաթեմատիկա։ Դա նրան այնքան է դուր գալիս, որ հանդիպումների ժամանակ նա թվաբանության վերաբերյալ հարցեր էր տալիս պետական ​​պաշտոնյաներին եւ մի անգամ մի խումբ բարձրաստիճան կանանց ասել է, որ իր լավագույն խորհուրդը նրանց ամբիցիոզ դուստրերին այդ առարկան ուսումնասիրելն է, գրում է The Guardian-ը։

Նա այնքան է մաթեմատիկա սիրում, որ քաղաքական որոշումներին հավասարումենր լուծելու նման է վերաբերվում։ Մաթեմատիկայի պրոֆեսորի դուստրը մեթոդաբար աշխատում է բոլոր հնարավոր տարբերակների միջոցով, այդ թվում՝ այն տարբերակների, որոնք մյուսները սահմաններից դուրս կդիտարկեն. նա սիրում է փորձարկել յուրաքանչյուր վեճ, երբեմն՝ մինչեւ հյուծիչ մանրամասնություն: (Ինչպես կատակել էր նրա օգնականներից մեկը, ի՞ն տարբերությունը ռոթվեյլերի եւ Լիզ Թրասի միջեւ: Ռոթվեյլերն ի վերջո բաց է թողնում): Նրա տրամաբանական, անկուսակցական մաթեմատիկական մոտեցումը նրան հզոր բանակցող եւ ոչ սենտիմենտալ ստրատեգ է դարձնում, որն արագորեն հրաժարվում է դիրքերից, որոնք այլեւս իրեն չեն ծառայում:

Այնուամենայնիվ, նրանք, ովքեր բոլորից լավ են ճանաչում Թրասին, ասում են, որ դա է տարօրինակ էմոցիոնալ օտարման է հանգեցնում կամ անկարողության՝ հաշվի առնել, թե ինչպես են այլ մարդկիկ ընկալում ամեն բան: Դա ձեւավորեց մի կնոջ քարոզարշավը, ով, ամենայն հավանականությամբ, Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը կդառնա, եթե քաղաքական երկրաշարժ տեղի չունենա, եւ շուտով կորոշի այդ երկրի ապագան:

«Քաղաքականությունը հույզեր է, այլ ոչ թե մաթեմատիկական հավասարում»,- ասում է նախկին գործընկերը, ով սերտորեն համագործակցում էր նրա հետ: Թրասը նախանձելի հանգիստ է ճգնաժամի ժամանակ, հավելել է նա, մասամբ՝ այն պատճառով, որ նա բացառում է էմոցիաները խնդրից: Բայց խնդիրն այն է, որ երբեմն զգացմունքներն առանցքային են, իսկ էմպատիան՝ կարեւոր: Ինչ է դա նշանակում երկրի համար, եթե նա ի վերջո ցնցող չափերի ճգնաժամի միջով անկացնի այն, անհասկանալի է մնում:

Նա «շրջազգեստով Բորիս» չէ, թեեւ նրա մեղմ վերաբերմունքն այն անհեթեթ գաղափարին, որ ԶԼՄ-ներն են մեղավոր Ջոնսոնի կանխամտածված (քաղաքական) ինքնասպանության համար, ենթադրում է Թրամփի նմանատիպ մարտավարությունը: Նրան պակասում է Ջոնսոնի ճաշակը շքեղ կյանքի նկատմամբ. ցանկացած սկանդալ չի վերաբերի ոսկե պաստառներին կամ սիրված լինելու նրա ցանկությանը. նա իրեն սովորեցրել է չհետաքրքրվել, թե ինչ են մտածում իր մասին քաղաքական գործիչները: Բայց այնտեղ, որտեղ Ջոնսոնը, կարծես, երբեք չգիտեր, թե ինչ անել իր հսկայական մեծամասնության հետ, Թրասն աշխատասեր քաղաքական գործիչ է, որի կառավարությունն առաջնորդվելու է նրա մոլագար էներգիայով: Վատագույն դեպքում նա կարող է ավելի շատ վնաս հասցնել, քան Ջոնսոնը։

Նրա հավատը ցածր հարկերի եւ համապատասխան պետական ​​ծախսերի նկատմամբ շատ ավելի անկեղծ եւ հետևողական է: Սակայն տնտեսությունը խթանելու եւ եկամուտներն օգտագործելու համար հարկերը նվազեցնելու փոխարեն նա այժմ հեշտ քայլ է անում եւ հույս ունի, որ դրան աճ կհետեւի: «Նա ամենուր է, որտեղ իշխանություն կա, ինչը ես արտառոց եմ համարում,- ասում է կաբինետի նախկին նախարարը։- Բայց մյուս կողմից, նման մարդիկ հակված են հաղթելու»:

Եվ այնուամենայնիվ, մանեւրելեւ նրա տարածությունը փոքր է: Աջ թորիներն են նրան  դրել այնտեղ, որտեղ նա այժմ գտվում է, եւ նրանք հարկերի կրճատման կամ Հյուսիսային Իռլանդիայի արձանագրության մասով հետընթաց (չնայած Եվրոպայի հետ առեւտրային պատերազմները միայն կխորացնեն գալիք ռեցեսիան) կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից դուրս գալու սպառնալիքներ չեն հանդուրժի։ Որպես վարչապետ, որը միաժամանակ մի քանի բարդ ճգնաժամի է բախվում, նա պայքարելու է իր սովորական մեթոդական, բայց աշխատատար գործելաոճով, ընդ որում, ամեն րոպե գնահատելով հանրային տրամադրությունները։ Ամեն դեպքում, սխալ քայլերը կարող են ավելի հաճախակի եւ արագ դառնալ։

Մինչեւ հիմա կան մարդիկ, ովքեր լուրջ չեն վերաբերվում Լիզ Թրասին, բայց միգուցե հենց այդպիսի ծաղրն է ստեղծել նրան։ Երբ քննադատները ծաղրում էին նրա ելույթները, նա սկսեց մեթոդաբար բարելավել իր պրեզենտացիոն հմտությունները: Նույնիսկ երբ նա իշխանության բազա կառուցեց բոլորի աչքերի առջեւ, նա երբեք այնքան վտանգավոր չէր համարվում, որպեսզի Ջոնսոնը հեռացնի նրան աշխատանքից:

Այժմ նա վերջինն է ծիծաղում, բայց դա ծիծաղելի չէ: Չորս շաբաթ անց նա կարող է կառավարել երկիրը: Եթե ​​դա լուրջ չէ, ապա ի՞նչ է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ