News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 12-ին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետեւանքով 4 կին տեղում մահացել է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Օգոստոսի 12-ին ժամը 08:50-ին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մելիքավան փողոցի 19/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության Ոստիկանության եւ Արտակարգ  իրավիճակների պետական ծառայության օպերատիվ խումբը, Քննչական կոմիտեի քննչական խումբը։

Պարզվել է, որ նույն օրը ժամը 08:45-ի սահմաններում Մելիքավան փողոցի 19/1 տան դիմացի խաչմերուկում իրար են բախվել  ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդ Ի.Յ.-ի (ծնված 1992թ.) վարած «HAVAL H9» եւ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչ Է.Գ.-ի (ծնված 1996թ.) վարած «ՎԱԶ- 2107»  մակնիշի ավտոմեքենաները։

ՃՏՊ հետեւանքով «ՎԱԶ- 2107»-ի վարորդը  կոտրվածքներով եւ աջ թոքի ստորին բլթի սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։

Վերջինիս ուղեւորները՝ Հ. Գ.-ն (ծնված 1971թ., Ասկերանի շրջան գ. Սարուշեն), Ն.Դ.-ն (ծնված 1970թ., Ասկերանի շրջան  գ. Այգեստան), Լ. Մ-ն (ծնված 1972թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան) եւ Ս. Ս.-ն (ծնված 1966թ., Ասկերանի շրջան  գ. Այգեստան) տեղում մահացել են:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ Քննչական կոմիտեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ