News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ եւ քննարկել անվտանգության հարցերը։ Համապատասխան զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Մենք այսօր օրակարգում անվտանգության ապահովման հարցեր ունենք այդ բառի ուղիղ իմաստով, ռազմական ուղղությամբ։ Զեկուցողը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է»,- ասել է նախագահը։

Խորհրդակցությանը մասնակցել են Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ