News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 12-ին, տեղի ուենցած ողբերգական վթարի հետևանքով մահացած 4 կանանցից 2–ը հարազատ քույրեր էին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի բնակիչներից մեկը, որի համագյուղացին են մահացած կանայք: Բնակչի խոսքով՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել աշխատանքի գնալու ժամանակ:  «Քույրերը Հադրութից էին տեղահանվել եւ երկու տարի է՝ Այգեստանում էին ապրում։ Վարորդի վիճակը ծանր է, նա մահացած կանանցից  մեկի որդին է»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 12–ին առավոտյան ժամը 08:45-ի սահմաններում Մելիքավան փողոցի 19/1 տան դիմացի խաչմերուկում իրար են բախվել  ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդ Ի.Յ.-ի (ծնված 1992թ.) վարած «HAVAL H9» եւ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչ Է.Գ.-ի (ծնված 1996թ.) վարած «ՎԱԶ- 2107»  մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետեւանքով «ՎԱԶ- 2107»-ի վարորդը  կոտրվածքներով եւ աջ թոքի ստորին բլթի սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։

Վերջինիս ուղեւորները՝ Հ. Գ.-ն (ծնված 1971թ., Ասկերանի շրջան գ. Սարուշեն), Ն.Դ.-ն (ծնված 1970թ., Ասկերանի շրջան  գ. Այգեստան), Լ. Մ-ն (ծնված 1972թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան) եւ Ս. Ս.-ն (ծնված 1966թ., Ասկերանի շրջան  գ. Այգեստան) տեղում մահացել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ