News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնական կարող է լինել ցանկացածը, որը կունենա համապատասխան հավաստագիր: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը: Նրա խոսքով՝ 10 և ավել ժամ խնամքի կարիք ունեցող անձանց համար անձնական օգնական կարող են լինել հարազատները, բայց կրկին վերապատրաստում անցնելուց հետո:  «Անձնական օգնականի որոշումն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը կիրականացվի պիլոտային ծրագիր, որի նպատակը այս համակարգի խութերը վերհանելն է»,- ասաց նա:  Ըստ Տաթևիկ Ստեփանյանի՝ թիրախային խմբում են ընդգրկված հաշմանդամության ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող անձինք, ովքեր սոցիալական անապահով են: Նա հավելեց, որ առանց այս թիրախային խումբը սահմանելու՝ իրենք չէին կարող միջոցառումների ֆինանսական բաղադրիչը ապահովել. «Ծառայությունները երեք բաղադրիչ են ունենալու՝ խնամք, ուղեկցում և իրավունքներին իրացման սոցիումում ներառվելու աջակցության բոլոր կարիքները»:

Ստեփանյանը հավելեց, որ 2023 թվականի փետրվարի 1-ից ուժի մեջ կմտնի անձի ֆունկցոնալության մասին օրենքից բխող մի շարք օրենսդրական ակտերը, որով այլևս չեն լինելու առաջին, երկրորդ, երրորդ խումբ, չի գործելու հաշմանդամ երեխա կարգավիճակները. «Փոխարենը մենք ունենալու ենք հաշմանդամության հինգ խմբեր և աստիճաններ՝ միջին թույլ, ծանր և խորը»:  Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ՝ հաշմանդամություն ունեցող առավել կարիքավոր անձինք կկարողանան օգտվել անձնական օգնականի ծառայություններից։ Նախարարության հաշվարկով` այս պահին նման հնարավոր շահառուների թիվը 2450 է։ Նախնական հաշվարկով` անձնական օգնականի ծառայության մատուցման համար կպահանջվի 5 186 160 000 դրամ։ Հաշվարկը կատարվել է ժամավճարի սկզբունքով՝ 1 ժամվա համար 1050 ՀՀ դրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ