News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Johnson & Johnson-ը հաջորդ տարի կդադարեցնի տալկ պարունակող մանկական ցանափոշու վաճառքն ամբողջ աշխարհում այն ​​բանից հետո, երբ արեց դա ԱՄՆ-ում եւ Կանադայում՝ հազարավոր դատական ​​հայցերի ֆոնին, որոնք պնդում են, որ այն քաղցկեղ է առաջացնում, փոխանցում է AP-ն։

Ընկերության խոսքով՝ տալկը կփոխարինվի եգիպտացորենի օսլայով։ J&J-ը պնդում է, եւ տալկի վերաբերյալ բժշկական հետազոտությունների ճնշող մեծամասնությունը ցույց է տալիս, որ տալկով մանկական ցանափոշին անվտանգ է ևեւ քաղցկեղ չի առաջացնում: Այնուամենայնիվ, ընկերության մանկական ցանափոշու պահանջարկը տարաձայնությունների պատճառով ընկել է, եւ այն հեռացրել է տալկը պրոդուկտներից Հյուսիսային Ամերիկայի մեծ մասում։

J&J-ում հայտարարել են, որ փոփոխությունը կհեշտացնի արտադրանքի ընտրությունը եի կհամապատասխանի փոփոխվող համաշխարհային միտումներին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ