News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

1997-ից ի վեր Անտարկտիդայի սառցադաշտերը ոչ թե 6, այլ 12 տրիլիոն տոննա սառույց են կորցրել, այսինքն՝ երկու անգամ ավել, քան կարծում էին գիտնականները։ Այս եզրակացություններն են արել ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրության ազգային վարչության՝ NASA-ի փորձագետները։

«Անտարկտիդան եզրերից փլուզվում է»,- հայտարարել է գլխավոր հեղինակ Չադ Գրինը:

Նրա խոսքով՝ սառցադաշտերը որպես յուրատեսակ հենարան են ծառայում սառույցի հալման համար՝ թույլ չտալով դրան ուղիղ օվկիանոս հասնել։ Զանգվածի կորստի պատճառով դրանք թուլացել են, ինչից էլ ծովի մակարդակի գլոբալ բարձրացման տեմպերն ավելանում են։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ