News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 13-17-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոտսոսի 13-17-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00 ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Օգոստոսի 12-14-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Օգոստոսի 12-14-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +13 + 18, ցերեկը՝ + 25 + 29,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +14 + 16, ցերեկը՝ + 25 + 27,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +30+33,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +12 + 16, ցերեկը՝ + 21 + 26,

Լոռիում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +21+26,

Տավուշում՝ գիշերը՝ +18 + 23, ցերեկը՝ + 27 + 32,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +11 + 15, ցերեկը՝ + 26 + 28,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +31+36,

Արարատում՝ գիշերը՝ +20 + 25, ցերեկը՝ + 36 + 38,

Արմավիրում՝ գիշերը՝ +18 + 23, ցերեկը՝ + 35 + 37,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +26 +28,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +36+38,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +31+35,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +13 + 16, ցերեկը՝ + 26 + 30,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +20 + 25, ցերեկը՝ + 31 + 36։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 11-ին մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ...
Այս տարվա մարտն ամենատաքն էր դիտարկումների ամբողջ պատմության մեջ
Անցած 12 ամիսը համարվում են նաև երբևէ գրանցված ամենաշոգ շրջանը...
Ամենաշատ