News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իտալիայի հակաֆաշիստական ​​ասոցիացիաները քննադատել են Ռիմինի քաղաքի խանութներին նացիստական ​​գերմանացի դիկտատոր Ադոլֆ Հիտլերին պատկերող գինու շշերի վաճառքի համար։ Այդ մասին գրում է Wion-ը։

Նշվում է, որ գինին պատկանում է իտալական Vina Lunardelli գինեգործարանի պատմական շարքին, որն աշխարհի տարբեր երկրների բռնակալների պատկերներով շշեր է ներառում՝ ֆրանսիացի հեղափոխական Նապոլեոն Բոնապարտից մինչեւ Հիտլեր։ Der Fuhrer հավաքածուն, որը ներառել է գերմանացի քաղաքական գործչի լուսանկարները եւ նացիստական ​​կարգախոսները, որպես «կատակ նվեր» են թողարկվել: Ընդ որում, գինեգործական ընկերության կայքը պնդում է, որ այս շարքին բաժին է ընկնում գինու արտադրության գրեթե կեսը։

Քաղաքի քաղաքապետ Անդրեա Գրասսին ասել է, որ ինքը չունի համապատասխան լիազորություններ՝ այդ առտադրանքի վերահսկողության համար։ Ընդ որում, նա խոստովանել է, որ սադրիչ լուսանկարներով եւ նացիստական ​​կարգախոսներով շշերը նախկինում դժգոհություն էին առաջացրել բնակիչների եւ զբոսաշրջիկների շրջանում։ Նրա խոսքով՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այդ ապրանքների վաճառքը դադարեցնելու փորձերը բեկանվել են դատարանի որոշումներով։ «Մենք նման հաղորդումներ ենք ստանում տարեկան առնվազն հինգ կամ վեց անգամ»,- ընդգծել է Գրասսին:

Նշվում է, որ բռնապետների եւ հեղափոխականների լուսանկարներով շարքը 1995 թ. հայտնվելուց ի վեր վեճի առարկա է դարձել, իսկ 2013-ին իսրայելական «Սիմոն Վիզենտալի կենտրոն» հասարակական կազմակերպությունը կոչ էր արել բոյկոտել գինեգործարանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ