News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Samsung-ի բջջային բաժնի ղեկավար Ռո Թաե Մունը հայտարարել է հարավկորեական վաճառողի՝ մոնոբլոկ սմարթֆոններից աստիճանաբար հրաժարվելու պլանների մասին՝ շեշտը դնելով ծալովի գաջեթների վրա, հայտնում է The Korea Herald-ը։

Նշվում է, որ որոշումն ընդունվել է պրեմիում դասի սարքերի սեգմենտի աճի տեմպերի դանդաղմանն ու աշխարհում մակրոտնտեսական անկայունությանն ի պատասխան։ Թոփ մենեջերը նշել է, որ մինչեւ 2025 թ. Galaxy Z Flip եւ Galaxy Z Fold ճկուն էկրանով սմարթֆոնները կկազմեն Samsung սմարթֆոնների ընդհանուր թվի կեսը։

Խոսքը ֆլագմանների մասին է, որոնց թվում են Galaxy S22, S22 Plus, S22 Ultra մոնոբլոկները։ Մունը վստահություն է հայտնել, որ ծալովի գաջեթները նոր ստանդարտ  կդառնան շարժական սարքերի համար։
Counterpoint Research-ի տվյալներով՝ Samsung-ը մատակարարումների ծավալով առաջ է անցնում իր գլխավոր մրցակցից՝ ամերիկյան Apple ընկերությունից։ Սակայն հարավկորեական արտադրողի ազդեցությունը պրեմիում սեգմենտում ընկել է 3 կետով՝ մինչեւ 17 տոկոս, իսկ Apple-ն աճել է 5  կետով՝ մինչեւ 60 տոկոս։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ