News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ընտանեկան արձակուրդն անցկացնում է Հարավային Կարոլինայի Կիավա կղզում՝ օվկիանոսի ափին գտնվող առանձնատանը, որը պատկանում է Դեմոկրատական ​​կուսակցության երկար տարիների դոնորին, հայտնում է Daily Mail-ը:

Նախօրեին հաղորդվել էր, որ չորեքշաբթի կեսօրին Բայդենը, նրա կինը՝ Ջիլը, որդին՝ Հանթերը կնոջ՝ Մելիսա Քոհենի եւ թոռան՝ Բոյի հետ Էնդրյուս ռազմաբազայից նախագահական ինքնաթիռով  թռել են Չարլսթոն նավահանգստային քաղաք, որի կողքին գտնվում է Կիավա կղզին։

Թերթի տվյալներով՝ տունը, որտեղ մնում է Բայդենների ընտանիքը, այդ թվում՝ նրա որդին՝ Հանթերը, ով տարբեր սկանդալային պատմությունների մեջ էր հայտնվել, պատկանում է գործարար Ջեյմս Էլվինի հարուստ այրուն։ Նշվում է, որ դա առաջին անգամը չէ, որ ԱՄՆ նախագահի ընտանիքը մնում է 20 միլիոն դոլար արժողությամբ այս առանձնատանը. 2009-ից նրանք բազմիցս հանգստացել են այդ տանը։ Եւ, ինչպես նշում են ԶԼՄ-ները, այնտեղ գտնվելու համար Բայդենները չեն վճարում։

Թե որքան ժամանակ ԱՄՆ նախագահի ընտանիքը կմնա կղզում, հայտնի չէ, սակայն մինչև երեքշաբթի այդ տարածքով թռիչքների համար սահմանափակումներ են մտցվել ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ