News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ունեցվածքի խուզարկության ժամանակ ՀԴԲ-ի գործակալները գաղտնի փաստաթղթերի 11 հավաքածու են առգրավել, որոնցից մի քանիսը գրվել են «հույժ գաղտնի» եւ, ըստ օրենքի, նախատեսված են եղել միայն հատուկ պետական ​​հաստատություններում ծանոթանալու համար, գրում է The Wall Street Journal-ը։

Փաստաթղթերի չորս հավաքածուի վրա դրված էր «հույժ գաղտնի» կնիքը, երեքի վրա` «գաղտնի» եւ եւս երեքի` «կոնֆիդենցիալ»: Առգրավված փաստաթղթերի բովանդակության մասին տեղեկություններ չեն հաղորդվում, պարզաբանել են WSJ-ում։

Նշվում է, որ ՀԴԲ-ի գործակալները Թրամփի տնից տարել են մոտ 20 տուփ իր, լուսանկարներով թղթապանակներ, ձեռագիր գրություն եւ նրա նախկին խորհրդական Ռոջեր Սթոունի համաներման մասին փաստաթուղթը։

Նշվում է նաեւ, որ փաստաթղթերում տեղեկություններ են պարունակվում «Ֆրանսիայի նախագահի» մասին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ