News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 25
USD
416.27
EUR
406.03
RUB
7.25
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 12-ին, ժամը 18։30-ից 21։05-ը Ճգնաժամային կառավարման ազգային և Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Արաբկիր, Կենտրոն, Աջափնյակ վարչական շրջաններում, Պտղունք և Մուսալեռ գյուղերում վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկեր և գովազդային վահանակներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարներն իրականացրել են թիթեղների, գովազդային վահանակների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ:

Տպել
Ամենաշատ