News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Zoom հավելվածը, ավելի քան 6 ամիս է, չի կարողանում շտկել MacOS համակարգերում իր խոցելիության հարցը, գրում է The Verge կայքը եւ հավելում, որ խոցելիությունը հայտնաբերվել է 2021 թվականի վերջին՝ անկախ հետազոտող Պատրիկ Ուորդի կողմից, որի լուծման համար ընկերությունը միայն այս օգոստոսին կիսատ շտկումներ է արել:

Օգոստոսի 11-ից 14-ըԼաս Վեգասում ընթացող Def Con տեղեկատվական անվտանգության համաժողովում Ուորդը խոսել է վերոնշյալ խնդրի մասին:

Հետազոտողի խոսքով՝ իր հայտնաբերած խոցելիությունը հաքերներին թույլ է տալիս գաղտնալսել, ինչի համար պետք է ունենան միայն հիմնական մուտք դեպի թիրախային համակարգիչ: Վերջինս, որպես կանոն, համեմատաբար հեշտ է ձեռք բերել ֆիշինգային հարձակումների արդյունքում։

Ուորդը նշել է նաեւ, որ խնդրի մասին տեղեկացրել է ընկերությանն ու ներկայացրել դրա լուծման համար անհրաժեշտ քայլերը, սակայն ընկերությունը խնդրի մասնակի լուծումը տվել է Def Con-ից առաջ միայն:

«Ինձ համար սա բավական տարօրինակ էր, քանի որ ես ոչ միայն սխալի մասին եմ զեկուցել, այլ անեւ ասել եմ, թե ինչպես պետք է շտկել այն», - ասել է Ուորդլը՝ իր ելույթի ընթացքում:

Zoom-ը The Verge-ին ասել է, որ իրենք տեղյակ են խնդրի մասին եւ ջանք չեն խնայում այն ​​շտկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ