News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բուենոս Այրեսի «Մայմոնիդս համալսարանի» եւ «Բասկերի Երկրի համալսարանի» պալեոնտոլոգները հայտարարել են Արգենտինայի հարավում նախկինում անհայտ զրահապատ դինոզավրի հայտնաբերման մասին: Այս մասին հոդված է հրապարակվել Scientific Reports-ում, որում նշվում է, որ դինոզավրը հարավային կիսագնդում թիրեոֆորների խմբի առաջին հայտնի ներկայացուցիչն է, որը կարող է ամբողջությամբ փոխել մոլորակի վրա դինոզավրերի բնակեցման գաղափարը։

Նոր տեսակը ստացել է Jakapil kaniukura անվանումը։ Մեկուկես մետր երկարությամբ այս դինոզավրը կշռել է ոչ ավել, քան ընտանի կատվուն՝ 4-ից 7 կգ։ Նրա մարմինը՝ պարանոցի երկայնքով, մեջքով մինչեւ պոչը, ծածկված է եղել ոսկրային թիթեղների զրահների շարքերով: Պալեոնտոլոգների խումբը հայտնաբերել է նրա կմախքի մնացորդները եւ 15 տերեւանման ատամների բեկորներ, որոնք նման են իգուանայի ատամներին:

Նոր տեսակը պատկանում է թիրեոֆորներին՝ զրահապատ խոտակեր օրնիտիշյան դինոզավրերին։ Նույն խմբին են պատկանում հայտնի ստեգոզավրերը եւ անկիլոզավրերը։ Նրանց մնացորդները նախկինում հայտնաբերվել են միայն Հյուսիսային կիսագնդում՝ Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում: Սակայն վերջերս դրանք սկսել են հայտնաբերել հարավում՝ Վենեսուելայում եւ Չինաստանում։ Սա զգալիորեն փոխում է թիրեոֆորների տարածվածության ևեւ դրանց ծագման վայրի վերաբերյալ գիտական ​​պատկերացումները: Նախկինում ենթադրվում էր, որ թիրեոֆորներն առաջին անգամ հայտնվել են Լաուրասիայում, մայրցամաքում, որը բաժանվել է Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրասիայի:

Այժմ թիրեոֆորներն առաջին անգամ հայտնաբերվել են Հարավային կիսագնդում, ինչը նշանակում է. որ նրանք կարող էին հայտնվել Գոնդվանայում, որը տրոհվել է Հարավային կիսագնդի մայրցամաքների: Ավելին, նոր տեսակը շատ նման է վաղ թիրեոֆորներին, ինչը նույնպես հաստատում է հարավային կիսագնդում նրանց ծագումը։ Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ դինոզավրն ապրել է մոտ 100 միլիոն տարի առաջ եւ, եթե գիտնականների եզրակացությունները ճիշտ են, ապա թրեֆորների Լաուրասիայում հայտնվելը, մնում է առեղծված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ