News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 25-ին Ադրբեջանի վերահսկողությանը հանձնվող Արցախի Հանրապետության Բերձոր, Աղավնո և Սուս բնակավայրերից մշակութային կոթողների տարհանումը կավարտվի հաջորդ շաբաթվա ընթացքում: Այս մասին  NEWS.am-ին հայտնեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

«Քաղպաշտպանության պլանի համաձայն, երբ որոշում կայացվեց, որ պետք է տարհանվի բնակչություն,  բնականաբար պետք է տարհանվեին հուշակոթողները, նաեւ գրքային ֆոնդը` գրադարանները, թանգարանային ցուցանմուշներ: Հիմա տարհանված է Բերձորի քաղաքային գրադարանը` գրքային ֆոնդը,  Ներքին Սուսի եւ Աղավնոյի հուշարձանները` մոնումենտալ արվեստի հուշակոթողները,  խաչքարերը, նաեւ Բերձոր, Աղավնո ճանապարհին գտնվող հուշակոթողները մեծամասամբ , համարյա ամբողջապես ավարտված է նրանց տարհանումը, աշխատանքները շարունակվում են, ամենայն հավանականությամբ մյուս շաբաթվա ընթացքում կավարտվեն»,-ասաց նա:

Փոխնախարարի խոսքով` հուշակոթողներն ու խաչքարերը տեղափոխվել են Ստեփանակերտ, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հետ արդեն կա պայմանավորվածոություն, որ մի մասը կտեղադրվեն Ստեփանակերտի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ ստեղծվող պուրակում, մյուսմասը Սուրբ Հակոբ եկեղեցու հարակից տարածքում:

«Առաջարկ կա, որ դրանք տեղադրվեն Արցախի պետական համալսարանի նորակառույց շենքի պուրակում, էլի կան առաջարկներ, որոնք կքննարկենք, բոլորը տեղափոխելուց հետո»,- նշեց նա:

Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը արդեն հայտարարել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագծի մասին, Լեռնիկ Հովհաննիսյանը նշեց, որ իրենք բազմիցս դիմել են միջազգային կառույցների, որոնց արձագանքները հայտարարությունների տեսքով են զուտ լինում:

«Բացի խոսքերից մենք կոնկրետ գործնական քայլեր չենք տեսնում, իսկ ինչ վերաբերում է Բերձորի  Սուրբ Համբարձում եկեղեցու եւ Աղավնոյի Սուրբ Նահատակաց եկեղեցուն ադրբեջանական մեդիայում արդեն շրջանառվում  է նյութեր դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ: Իսկ կոնկրետ Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ ընտրվել է հասարակական կազմակերպության կողմից, որը չեմ բացառում դառնա Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի եւ Բերձորի բնակիչներին տեղեկացրել է, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ