News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին նկատել են Վարշավայի օդանավակայանում՝ գինու շիշով, հայտնում է Strana.ua-ն՝ հղում տալով սոցցանցերում տարածված լուսանկարներին եւ տեսանյութերին։

«Տեսանյութում երեւում է, թե Պորոշենկոն ինչպես է պտտվում տերմինալի շուրջ՝ ձեռքին գինու շիշ», - ասվում է լրատվականի տելեգրամյան ալիքում:

Նշվում է, որ կինը՝ Մարինան, նրա հետ լքել է Ուկրաինան։ Զույգին ուղեկցել են երեք թիկնապահներ։

Հունիսի վերջին ուկրաինական ТСН հեռուստաալիքը նախկին նախագահի հետ ռեպորտաժ էր հրապարակել Լոնդոնի թանկարժեք հյուրանոցից, որտեղ ասվում էր, որ նկարահանումներին նախորդել է Մարինա Պորոշենկոյի եւ լրագրողների միջեւ բանավեճը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ