News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

Չինաստանի ազգային օդերեւութաբանական կենտրոնը շոգ եղանի պատճառով տագնապի կարմիր աստիճան է հայտարարել՝ կանխատեսելով ըստ Ցելսիուսի սանդղակի 40 աստիճան եւ ավել ջերմաստիճան երկրի տարբեր շրջաններում, հայտնում է CTGN-ն։

Սպասվում է, որ բացառիկ շոգը կշարունակվի եւս մեկ շաբաթ Հուբեյում, Ցզյանսուում, Անհույում, Սիչուանում եւ Յանցզի գետի միջին եւ ստորին հոսանքի հարավային շրջաններում:

Օդերեւութաբանության ազգային կենտրոնը 23 օր անընդմեջ ջերմային իրավիճակի վերաբերյալ նախազգուշացումներ է տալիս։ Սիչուանի, Շանսիի, Հուբեյի, Չունցինի, Անհուի, Ցզյանսուի եւ Չժեցզյանի 38 ազգային օդերեվութաբանական կայաններում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը ակնկալվում է, որ կհասնի կամ կգերազանցի պատմական ռեկորդները:

Տագնապի կարմիր մակարդակը սովորաբար հայտարարվում է, երբ առնվազն չորս նահանգներում ջերմաստիճանը հասնում է 40 կամ ավելի բարձր աստիճանի՝ 48 ժամվա ընթացքում: Նախազգուշացումը նաեւ նշան է, որ ջերմային ալիքը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի, կարծում է Ազգային օդերեւութաբանական կենտրոնի փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ